Jump to content

User:Vlooo

From Wikipedia, the free encyclopedia
Universal Serial Bus
Type Computer Hardware Bus
Production history
Designer Compaq, DEC, IBM, Intel, Microsoft, NEC and Nortel
Designed 1994
Manufacturer Intel, Compaq, Microsoft, NEC, Digital Equipment Corporation, IBM, Nortel
Superseded serial port, parallel port, game port, Apple Desktop Bus, PS/2 connector
General specifications
Length 5 metres (maximum)
Width 11.5 mm (A-plug), 8.45 mm (B-plug),
Height 4.5 mm (A-plug), 7.78 mm (B-plug, pre-v3.0)
Hot pluggable Yes
External Yes
Cable 4 wires (or 8 wires in USB 3.0 version)
Pins 4 (or 8 in USB 3.0 version) (1 supply, 2 data, 1 ground) (plus additional 4 for SuperSpeed technology in USB 3.0 version)
Connector Unique
Electrical
Signal 5 volt DC
Max. voltage 5 V(±5%)
Max. current 500–900 mA @ 5 V (depending on version)
Data
Data signal Packet data, defined by specifications
Width 1 bit
Bitrate 1.5/12/480/4,000 Mbit/s (depending on version)
Max. devices 127
Protocol Serial
Pinout
The standard USB A plug (left) and B plug (right)
Pin 1 VCC (+5 V)
Pin 2 Data-
Pin 3 Data+
Pin 4 Ground

USB (Universal Serial Bus[2]) is an industry standard developed in the mid-1990s that defines the cables, connectors and protocols used for connection, communication and power supply between computers and electronic devices.

USB was designed to standardize the connection of computer peripherals, such as keyboards, pointing devices, digital cameras, printers, portable media players, disk drives and network adapters to personal computers, both to communicate and to supply electric power. It has become commonplace on other devices, such as smartphones, PDAs and video game consoles. USB has effectively replaced a variety of earlier interfaces, such as serial and parallel ports, as well as separate power chargers for portable devices.

Up to 2008, about 2 billion USB devices were sold each year, and approximately 6 billion devices were sold in total.[3]


Պատմություն 7 կազմակերպություններից բաղկացած մի խումբ սկսեց USB-ի մշակման աշխատանքները 1994թ.: Այդ կազմակերպություններն էին` Compaq, DEC, IBM, Intel, Microsoft, NEC և Nortel: Նրանց նպատակն էր նշանակալիորեն հեշտացնել արտաքին սարքավորումների կապը համակարգիչների հետ` փոխարինելով համակարգիչների ետնամասում գտնվող բազմաթիվ միացուցիչները` անդրադառնալով գոյություն ունեցող ինտերֆեյսի օգտագործելիության խնդիրներին և պարզեցնելով USB-ի հետ կապված բոլոր սարքերի ծրագրային կոնֆիգուրացիան, ինչպես նաև թույլ տալ արտաքին արքավորումներում մեծացնել տվյալների փոխանցման արագությունը:

USB-ի համար առաջին սիլիկոնը ստեղծվել է Intel-ի կողմից 1995թ.:

USB-ի օրիգինալ 1.0 տեխնիկական բնութագիրը, որը ներկայացվեց 1996թ. հունվարին, սահմանում էր տվյալների փոխանցման 2 մակարդակ` <Ցածր արագություն>` 1.5 մբիթ/վրկ և <Լրիվ արագություն>` 12մբիթ/վրկ:USB-ի առաջին լայնորեն օգտագործված տարբերակը 1.1 տարբերակն էր, որը թողարկվել է 1998թ. սեպտեմբերին: 12մբիթ/վրկ արագությամբ USB-ն նախատեսված էր բարձր արագությամբ սարքերի համար, ինչպիսիք են սկավառակային կրիչները, իսկ ցածր արագությամբ USB-ները` տվյալների ցածր մակարդակ ունեցող սարքավորումների համար, ինչպիսին է խաղային վահանակը(ժոստիկ): USB-ի 2.0 տեխնիկական բնութագիրը թողարկվել է 2000թ. ապրիլին և վավերացվել է USB Implementers Forum-ի կողմից 2001թ. վերջում: Hewlett-Packard, Intel, Lucent Technologies (այժմ Alcatel-Lucent), NEC և Philips ընկերությունները միասին նախաձեռնեցին մշակել ավելի բարձր արագությամբ USB` արդյունքում նրա արագությունը հասցնելով 480 մբիթ/վրկ-ի, որը քառասուն անգամ գերազանցում էր 1.1 տարբերակի արագությունը: USB-ի 3.0 տեխնիկական բնութագիրը թողարկվել է 2008թ. նոյեմբերի 12-ին: Նրա հիմնական նպատակներն էին` բարձրացնել տվյալների փոխանցման արագությունը` հասցնելով ընդհուպ մինչև 5 գբիթ/վրկ-ի, նվազեցնել էներգիայի սպառումը, բարձրացնել էներգիայի արտադրողականությունը և ապահովել նրա համատեղելիությունը USB-ի 2.0-ի հետ: USB 3.0-ն ներառում է նոր, ավելի բարձր արագությամբ դող, որը կոչվում է SuperSpeed USB 2.0-ի դողի համեմատությամբ:Այս պատճառով է, որ նոր տարբերակը անվանում են նաև SuperSpeed: USB 3.0 առաջին համալրված սարքավորումները ներկայացվեցին 2010թ. հունվարին:

Տարբերակների պատմությունը


Նախնական թողարկումներ

[edit]

USB 0.7` թողարկվել է 1994թ. նոյեմբերին: USB 0.8` թողարկվել է 1994թ դեկտեմբերին: .USB 0.9` թողարկվել է 1995թ. ապրիլին: USB 0.99` թողարկվել է 1995թ. օգոստոսին: USB 1.0 թողարկման թեկնածուն" թողարկվել է 1995թ. նոյեմբերին:

USB 1.0

[edit]

USB 1.0` թողարկվել է 1996թ. հունվարին: Տվյալների փոխանցման արագությունը սահմանված էր 1.5 մբ/վրկ(ցածր թողունակութամբ)և 12 մբիթ/վրկ(լրիվ թողունակութամբ):Նախատեսված չէ երկարացման մալուխների կամ մոնիտորների միջոցով փոխանցելու համար(ժամանակային և հզորության հետ կապված սահմանափակումների պատճառով):Քիչ թվով նման սարքավորումներ իրականում դուրս եկան շուկա: USB 1.1`թողարկվել է 1998թ. օգոստոսին:Լուծվեցին 1,0 տարբերակում հայտնաբերված խնդիրները, որոնք մեծամասամբ կապված էին հանգույցների հետ(հաբ): Նախնական վերանայումը լայնորեն ընդունվեց:

USB 2.0

[edit]

USB 2.0-ը թողարկվեց 2000թ. ապրիլին, ավելացվեց նրա թողունակությունը` հասցնելով մինչև 480 մբիթ/վրկ(այժմ այն կոչվում է "Hi-Speed"): USB-ի տեխնիկական բնութագրի հետագա ձևափոխությունները իրականացվեցին <ինժեներական փոփոխությունների ծանուցումների>(ECN)միջոցով: Այս ծանուցումներից ամենագլխավորները ընդգրկվեցին USB 2.0 տեխնիկական բնութագրերի փաթեթի մեջ և հասանելի էին USB.org կայքի միջոցով:  Mini-A և Mini-B Connector ECN: Թողարկվել են 2000թ. հոկտեմբերին:Mini-A և B բնութագրերն են` հարակցիչ և պահեստարան: Պահեստարանը ընդունում է նաև On-The-Go-ի համար երկու հարակցիչներն էլ: Դրանք չպետք է շփոթել Micro-B հարակցիչի և պահեստարանի հետ:  2000թ. Դեկտեմբերին Վիճակի ճշգրտումներ: Թողարկվեց 2000թ. դեկտեմբերին:  Pull-up/Pull-down ECN դիմադրիչներ: Թողարկվեցին 2002թ. մայիսին  2002թ. Մայիսի Վիճակի ճշգրտումներ: Թողարկվեց 2002թ. մայիսին:  Ինտերֆեյսի ասոցիացիաների ECN: Թողարկվել է 2003թ. մայիսին: Նոր ստանդարտի բնութագրիչ ավելացվեց, որը թույլ է տալիս, որ մի քանի ինտերֆեյսեր կապակցվեն սարքի մեկ ֆունկցիայի հետ:  Rounded Chamfer ECN: Թողարկվել է 2003թ. հոկտեմբերին: Խորհուրդ է տրվում Mini-B հարակցիչների համատեղելի փոփոխություն, որը կհանգեցնի միացուցիչների երկարակեցության:  Unicode ECN: Թողարկվել է 2005թ. Փետրվարին: Այն ցույց է տալիս, որ տողերը ծածկագրված են` օգտագործելով UTF-16LE: USB 2.0-ն նշում է , որ Unicode-ը պետք է օգտագործվի, բայց չի նշում ծածկագրման մասին:  Ներսխեմային USB հավելված` թողարկված 2006թ. Մարտին:  On-The-Go 1.3 հավելված: Թողարկվել է 2006թ. Դեկտեմբերին: USB On-The-Go-ն հնարավոր է դարձնում, որ երկու USB սարքեր հաղորդակցվեն միմյանց հետ առանց լրացուցիչ USB հոսթ պահանջելու:  Մարտկոցի լիցքավորման տեխնիկական բնութագիր 1.1: Թողարկվել է 2007թ. Մարտին և թարմացվել 2009թ. ապրիլի 15-ին: Ավելացնում է աջակցություն լիցքավորիչներին, հոսթ լիցքավորիչներին(USB հոսթեր, որոնք կարող են գործել որպես լիցքավորիչներ) և աշխատող մարտկոցների ապահովում, որը թույլ է տալիս, որ սարքերը ժամանակավորապես ներգրավեն 100 mA հոսանքի ուժ, այն բանից հետո, երբ նրանք միացվում են: Եթե USB սարքը միացված է նախատեսված լիցքավորիչին, սարքի կողմից ներգրավվող առավելագույն հոսանքը կարող է լինել 1.8 A:  Micro-USB մալուխների և միացուցիչների տեխնիկական բնութագիր 1.01: Թողարկվել է 2007թ. ապրիլին:  Link Power Management Addendum ECN. Թողարկվել է 2007թ. հուլիսին: Այն ավելացնում է էներգիայի նոր մակարդակ միացված և անջատած վիճակների միջև: Այս վիճակում սարքից չի պահանջվում նվազեցնել էներգիայի սպառումը: Ինչևէ, անցումը միացված վիճակից և քնած վիճակի ավելի արագ է կատարվում, քան միացված վիճակից անջատված վիճակի անցումը, ինչը թույլ է տալիս սարքերին <քնել> այն ընթացքում, երբ նրանք չեն աշխատում: USB 3.0-ն թողարկվել է 2008 թ. նոյեմբերին: Ստանդարտում նշվում է,որ փոխանցման առավելագույն արագությունը մինչեւ 5 գբթ /վրկ է, որը ավելի քան 10 անգամ արագ է, քան USB 2.0-ինը, չնայած այս արագությունը նվաճվել է միայն մասնագիտական բարձր մակարդակի եւ զարգացած սարքավորումների օգտագործման շնորհիվ: USB 3.0-ն նվազեցնում է տվյալների փոխանցման համար անհրաժեշտ արագությունը եւ համատեղելի է USB 2.0-ի հետ: USB 3.0-ի առաջխաղացման խումբը 2008 թ. նոյեմբերի 17 - ին հայտարարեց, որ 3,0 տարբերակի տեխնիկական բնութագիրը հասցվել է ավարտին եւ անցում է կատարել դեպի USB Implementers Forum-ը (USB-IF), որը հանդիսանում է USB տեխնիկական բնութագրերի կառավարման մարմինը: Այս անցումը տեխնիկական բնութագիրը արդյունավետ կերպով հասանելի դարձրեց ծրագրային ապահովողների համար, հետագա ապրանքների ստեղծման նպատակով:

Համակարգի նախագիծը

[edit]

[4][5] USB-ի համակարգը ունի ասիմետրիկ դիզայն, բաղկացած է ընդունող մասից, մի շարք ելքային մատույցներից (պորտերից) և բազմաթիվ արտաքին սարքերից, որոնք իրար են միացած բազմամակարդակ աստղի տոպոլոգիայով: Շարքերի մեջ հնարավոր է ընդգրկել լրացուցիչ USB հանգույցներ , ինչը հնարավորություն է տալիս ձևավորել ճյուղավորված ծառի կառուցվածքի ` ընդհուպ մինչև հինգ մակարդակ ունեցող շարքեր: USB հոսթը կարող է ունենալ մի քանի հոսթ-կարգավորիչներ և նրանցից յուրաքանչյուրը կարող է ապահովել 1 կամ մի քանի USB մատույցներ: Ընդհուպ մինչև 127 սարքեր , եթե նրանք առկա են, կարող են միացված լինել 1 հոսթ-կարգավորիչի: USB սարքերը հաջորդականորեն կապված են հանգույցների միջոցով: Միշտ գոյություն ունի հանգույց` հայտնի որպես արմատային , որը ներկառուցված է հոսթ-կարգավորիչի մեջ: USB սարքը կարող է բաղկացած լինել մի քանի տրամաբանական ենթասարքերից, որոնք նշվում են որպես <սարքի գործառույթներ>: Մեկ սարքը կարող է իրականացնել մի քանի գործառույթներ, օրինակ` վեբ-տեսախցիկը`(վիդեո սարքավորման գործառույթ), ներկառուցված բարձրախոսի միջոցով կատարում է աուդիո սարքավորման գործառույթ: Նման սարքավորումը կոչվում է <բաղադրյալ սարքավորում>, որի մեջ յուրաքանչյուր տրամաբանական սարքի հոսթի կողմից տրվում է տարբերակիչ հասցե և բոլոր տրամաբանական սարքերը միացված են ներկառուցված հանգույցին, որին ֆիզիկապես միացված է USB լարը:

Diagram: inside a device are several endpoints, each of which is connected by a logical pipes to a host controller. Data in each pipe flows in one direction, although there are a mixture going to and from the host controller.
USB endpoints actually reside on the connected device: the channels to the host are referred to as pipes

USB սարքի հաղորդակցությունը հիմնված է խողովակների վրա(տրամաբանական կապուղիներ): Խողովակը հոսթ-կարգավորիչի և տրամաբանական մոդուլի միջև կապն է, որը գտնվում է սարքի վրա և կոչվում է <կապի ծայրակետ>: Քանի որ խողովակները համապատասխանում են 1-1 ծայրակետերի, տարրերը ժամանակ առ ժամանակ օգտագործվում են որպես փոխադարձ փոխարինելի:USB սարքը կարող է ունենալ մինչև 32 վերջնակետ` 16-ը հոսթ-կարգավորիչի մեջ, 16-ը`նրանից դուրս: USB-ի ստանդարտը յուրաքանչյուր տիպի համար նախատեսում է 1 վերջնակետ` թողնելով բնականոն օգտագործման համար առավելագույնս 30-ը: USB սարքերը հազվադեպ են ունենում այդքան շատ վերջնակետեր: Գոյություն ունեն խողովակների 2 տեսակներ` հոսքերի և հաղորդագրությունների` կախված փոխանցվող տվյալների տեսակից: համաչափ փոխանցումներ-որոշակի երաշխավորված տվյալների փոխանցման արագությամբ(հաճախ, բայց ոչ պարտադիր, որքան հնարավոր է արագ), սակայն տվյալների հնարավոր կորստով(օր.` աուդիո և վիդեո) ընդհատվող փոխանցումներ- սարքեր, որոնք կարիք ունեն երաշխավորված արագ արձագանքի(սահմանափակ ուշացումով)(օր.` ստեղնաշարեր) զանգվածային փոխանցումներ-մեծ թվով առանձին փոխանցումներ` օգտագործելով մնացածամբողջ հասանելի թողունակությունը, բայց առանց ուշացումների և թողունակության հետ կապված երաշխիքների(օր.` ֆայլերի փոխանցումներ): վերահսկիչ փոխանցումներ-սովորաբար օգտագործվում է կարճ, պարզ հրամանների համար և վիճակի պատասխանը, օրինակ, օգտագործվել է դողի թիվ 0 խողովակի կողմից: Հոսքի խողովակը միակողմանի ուղղվածություն ունեցող խողովակ է, որը միացած է միակողմանի ծայրակետին, որը տվյալներ է փոխանցում համաչափ,ընդհատվող կամ զանգվածային փոխանցումների միջոցով: Հաղորդագրության խողովակը երկկողմանի ուղղվածություն ունեցող խողովակ է, որը միացած է երկկողմանի ծայրակետին, որը օգտագործվում է բացառապես <վերահսկիչ> տվյալների հոսքի համար: Ծայրակետը կառուցված է USB սարքի մեջ արտադրողի կողմից և դրա հետևանքով անընդհատ գոյություն ունի : Խողովակի ծայրակետը հասցեական է (սարք_հասցե, վերջնակետ_քանակ)փաթեթի հետ, ինչպես նշված է TOKEN փաթեթի մեջ, որը հոսթը ուղարկում է, երբ ցանկանում է սկսել տվյալների փոխանցման գործընթացը: Եթե տվյալների փոխանցման ուղղությունը հոսթից դեպի ծայրակետ է, OUT փաթեթը(TOKEN փաթեթի մասնագիտացում), որն ունի ցանկալի սարքի հասցեն և ծայրակետերի թիվը, փոխանցվում է հոսթից: Եթե տվյալների փոխանցման ուղղությունը սարքից դեպի հոսթ է, հոսթը փոխարենը ուղարկում է IN փաթեթ:Եթե նշանակման վերջնակետը միակողմանի ուղղվածությամբ է, որի արտադրողի կողմից նշանակված ուղղությունը չի համապատասխանում TOKEN փաթեթին( արտադրողի նշանակած ուղղությունը դեպի ներս է IN , մինչդեռ TOKEN փաթեթը OUT փաթեթ է),TOKEN փաթեթը կանտեսվի:Հակառակ դեպքում այն կընդունվի և կարող է սկսվել տվյալների փոխանցումը: երկկողմանի ուղղվածությամբ ծայրակետը մյուս կողմից ընդունում է և IN և OUT փաթեթներ:

Rectangular opening where the width is twice the height. The opening has metal rim, and within the opening a flat rectangular bar runs parallel to the top side.
Two USB receptacles on the front of a computer

Վերջնակետերը խմբավորված են ինտերֆեյսերի մեջ և յուրաքանչյուր ինտերֆեյսի հետ կապված է սարքի միայն մեկ գործառույթ:Բացառություն է կազմում 0 վերջնակետը, որն օգտագործվում է սարքի կոնֆիգուրացիայի համար և կապված չէ որևէ ինտերֆեյսի հետ: Մեկ սարքի գործառույթը ձևավորում է անկախորեն կարգավորվող ինտերֆեյս,որը կոչվում էբաղադրյալ սարքավորում': Վերջինս ունի միայն մեկ հասցե, քանի որ հոսթը մեկ գործառույթին հատկացնում է միայն մեկ հասցե: Երբ USB սարքը սկզբում միացվում է USB հոսթին, սկսվում է USB սարքի հաշվառման գործընթացը: Այն սկսվում է USB սարքին նախնական վիճակի բերելու ազդանշան ուղարկելով: USB սարքի փոխանցվող տվյալների արագությունը որոշվում է նախնական վիճակի բերելու ազդանշան տալու ընթացքում:Նախնական վիճակի բերելուց հետո USB սարքի ինֆորմացիան կարդացվում է հոսթի կողմից և սարքին տրվում է եզակի 7-բիթ հասցե:Եթե սարքը տեխնիկապես աջակցվում է հոսթի կողմից,սարքի հետ միանալու կարիք ունեցող կրիչները բեռնվում են և սարքը բերվում է կարգաբերված վիճակի:Եթե USB հոսթը վերագործարկվի, հաշվառման գործընթացը կրկնվում է բոլոր կապակցված սարքերի համար: Հոսթ-կարգավորիչը ուղղում է ինֆորմացիայի հոսքերը դեպի սարքեր, ուստի ոչ մի USB սարք չի կարող դողի վրա փոխանցել որևէ տվյալ առանց հոսթ-կարգավորիչի բացահայտ պահանջի:Կարգավորիչին միացված ամենադանդաղ սարքավորումը սահմանում է ինտերֆեյսի թողունակությունը:Սուպեր արագությամբ USB-ի համար միացված սարքերը հոսթից կարող են պահանջել սպասարկում:Քանի որ յուրաքանչյուր USB 3.0 հոսթ ունի 2 առանձին կարգավորիչ, USB 3.0 սարքերը կփոխանցեն և կստանան տվյալներ անկախ հոսթին միացած USB 2.0 կամ ավելի վաղ տարբերակների սարքերից:Տվյալների փոխանցման արագությունը նրանց համար սահմանվում է ըստ մոդելների սերնդափոխության:


USB-հիշող սարք

[edit]
A flash drive, a typical USB mass-storage device


USB-ն կապ է ստեղծում հիշող սարքերի հետ` օգտագործելով USB mass storage device class կոչվող ստանդարտներ: Այն ի սկզբանե նախատեսված էր ավանդական մագնիսական և օպտիկական կրիչների համար,սակայն արդեն լայնորեն օգտագործվում է բազմատեսակ սարքերին տեխնիկապես աջակցելու համար, մասնավորապես USB-ֆլեշ կրիչներին: Այս ունիվերսալության պատճառն այն է, որ շատ համակարգեր կարող են կարգավորվել կատալոգների մեջ ֆայլերի մանիպուլյացիայի ծանոթ մոդելների միջոցով: USB ադապտերի միջոցով արգելափակված SD քարտի բեռնավորման հնարավորությունը հատկապես ձեռնտու է բեռնավորման միջոցի ամբողջականության և նրա անփոփոխ նախնական վիճակի պահպանման համար: Չնայած շատ նոր համակարգիչներ կարող են գործարկել USB հիշող սարքեր,USB-ն նախատեսված չէր համակարգչի ներքին հիշողության մեջ լինելու որպես առաջնային նախնական դող:Այնպիսի դողեր, ինչպիսիք են Parallel ATA, PATA կամ IDE, Serial ATA SATA կամ SCSI, իրականացնում են այդ դերը անհատական համակարգիչներում: Ինչևէ, USB-ն ունի մեկ կարևոր առեավելություն. դա այն է, որ հնարավոր է տեղադրել կամ հեռացնել սարքեր առանց համակարգիչը վերագործարկելու` դարձնելով այն օգտակար բջջային արտաքին սարքերի համար` ներառյալ նաև տարբեր տեսակի կրիչների: Մի քանի արտադրողներ առաջարկում են նախապես մտադրված և մինչ օրս էլ օպտիկական հիշող սարքերի համար(CD-RW կրիչներ, DVD կրիչներ և այլն)օգտագործվող դյուրակիր USB կոշտ սկավառակային կրիչներ կամ սկավառակային կրիչների համար դատարկ պատյաններ, որոնք ունեն ներքին կրիչների հետ համեմատելի արտադրողականություն` սահմանափակված կցված USB սարքերի ընթացիկ տիպով և քանակով և USB ինտերֆեյսի առավելագույն սահմանով(գործնականում մինչև 30մբ/վրկ USB 2.0-ի համար և հնարավոր 400մբ/վրկ կամ ավելի USB 3.0-ի համար):Այս արտաքին կրիչները ներառում են "հեռարձակող սարք", որը կապ է ստեղծում կրիչի ինտերֆեյսի և USB ինտերֆեյսի մատույցի միջև: Ֆունկցիոնալորեն կրիչը օգտագործողի համար ավելի շատ հանդես է գալիս որպես ներքին սարք:Արտաքին սարքերի միացման համար մրցակցող այլ ստանդարտները ներառում են eSATA, ExpressCard ( այժմ տարբերակ 2.0),և FireWire (IEEE 1394). [6][7] USB հիշող սարքի օգտագործման մեկ այլ տարբերակ է կիրառական ծրագրակազմի կատարումը,(ինչպիսիք են վեբ բրաուզերները և VoIP հաճախորդները) առանց դրանք մայր համակարգչի վրա տեղադրելու անհրաժեշտության:

Ինտերֆեյսի սարքեր մարդկանց համար (HIDs)

[edit]

Խաղային վահանակները, ստեղնաշարերը և մարդկային ինտերֆեյսի այլ սարքեր նույնպես աճողական կերպով անցում են կատարում MIDI և PC միացուցիչներից դեպի USB: [citation needed] USB մկնիկները և ստեղնաշարերը սովորաբար կարող են օգտագործվել ավելի հին համակարգիչների կողմից, որոնք ունեն PS/2 միացուցիչներ USB-ից մինչև PS/2 փոքր հարմարիչի (ադապտեր)օգնությամբ: Այսպիսի հարմարիչները պարունակում են ոչ տրամաբանական էլեկտրոնային սխեմաներ. USB ստեղնաշարի կամ մկնիկի վրա գտնվող սարքը նախագծված է պարզելու համար, թե արդյոք այն միացված է USB կամ PS/2 մատույցին և հաղորդակցվել` օգտագործելով համապատասխան արձանագրությունը:Գոյություն ունեն նաև կերպափոխիչներ, որոնք թույլ են տալիս PS/2 ստեղնաշարերին կամ մկնիկներին(սովորաբար յուրաքանչյուրից մեկին) միանալ USB մատույցին: Այս սարքերը կարող են ներկայացնել համակարգի 2 HID ծայրակետեր և օգտագործել միկրոկարգավորիչ իրականացնելու համար 2 ստանդարտների միջև տվյալների երկկողմանի փոխանակություն:


Միացուցիչի հատկությունները

[edit]
Standard type A plug and receptacle

USB կոմիտեի կողմից նշված միացուցիչները նախագծված էին USB-ների հիմքում ընկած նպատակներին հասնելուն աջակցելու համար և համակարգչային արդյունաբերությունում նախկինում միացուցիչների օգտագործումից քաղած դասերն արտացոլելու համար: Ընդունող մասի կամ սարքի վրա տեղադրված միացուցիչը կոչվում է պահեստարան, իսկ լարին ամրացված միացուցիչը` հարակցիչ : Երկարացման լարի օգտագործման դեպքում միացուցիչը իր մի վերջնամասով հանդիսանում է նաև պահեստարան:

.[8]

Օգտագործման հարմարավետությունը և "գլխիվայր" միացուցիչները

[edit]
USB extension cord

[8] USB միացուցիչը այնպես է նախագծված, որ հնարավոր չէ այն միացնել սխալ կերպով: Միացուցիչները չեն կարող մտցվել հակառակ կողմի վրա շրջված և միացման գործողության իրականացումից պարզ է դառնում, թե արդյոք հարակցիչը և պահեստարանը ճիշտ են միացված: USB տեխնիկական բնութագրում նշված է, որ USB նշանը պետք է դաջված լինի USB հարակցիչի վերնամասում, ինչն ապահովում է օգտագործողի հեշտ ճանաչումը և նպաստում է միացման ժամանակ համաչափ դասավորվածությանը: Տեխնիկական բնութագիրը ցույց է տալիս նաև, որ պահանջված արտադրողի լոգոն գտնվում է USB նշանի դիմացի մասում: Հետագայում բնութագրում նշվում է, որ USB նշանը տեղադրված է նաև յուրաքանչյուր պահեստարանի հարևանությամբ:Պահեստարանները պետք է միտված լինեն թույլ տալու, որ նշանը տեսանելի լինի միացման պրոցեսի ընթացքում: Ինչևէ, Բնութագիրը չի ենթադրում, որ սարքի բարձրությունը համեմատելի լինի օգտագործողի աչքի մակարդակի բարձրությանը, ուստի լարի տեսանելի մասը համակարգչին միացած լինելու ժամանակ կախված է նրանից, արդյոք օգտագործողը կանգնած է, թե նստած: Միացնելու կամ հեռացնելու համար անհրաժեշտ է միայն սահմանափակ ուժի կիրառում: USB լարերը և փոքր USB սարքերը մնում են տեղում` ուժ գործադրելով պահեստարանից(առանց այլ միացուցիչների կողմից պահանջվող պտուտակների, սեղմակների և այլն): Միացումը խափանելու համար անհրաժեշտ ուժը նույնպես փոքր է: Թույլ է տալիս միացումներ կատարել նաև անհարմար պայմաններում(օր.` ներքևի մասից)կամ եթե շարժիչն ունի թերություններ: Ստանդարտ միացուցիչները միտումնավոր կերպով նախատեսված էին իրագործելու համար USB ցանցի հանձնարարված տոպոլոգիան.A տիպի միացուցիչները ընդունող սարքերի վրա մատակարարում են էներգիա և թիրախային սարքերի վրա գտնվող B տիպի միացուցիչները ընդունում են էներգիա: Սա կանխում է այն դեպքը, որ օգտագործողները պատահաբար իրար միացնեն 2 էներգիա մատակարարող USB, որը կարող է հանգեցնել վտանգավոր բարձր հոսանքի առկայության, ցանցի խափանումների և անգամ հրդեհի: USB-ն չի սպասարկում պարբերական ցանցերի և USB սարքերի, անհամատեղելի ստանդարտ միացուցիչները իրենք էլ անհամատեղելի են:

Երկարակեցություն

[edit]

Ստանդարտ միացուցիչները մշակվել են հուսալիության նկատառումներով: Միացուցիչների բազմաթիվ նախորդ մշակումներ եղել են ոչ երկարակյաց` մատնանշելով ներդրված կապի բաղադրիչները կամ այլ նուրբ մասերը, որոնք բավականին խոցելի էին ճկվելու կամ ջարդվելու համար նույնիսկ սահմանափակ ուժի կիրառման դեպքում:USB-ի էլեկտրական կոնտակտները պաշտպանված են հարակից պլաստիկ լեզվակով և իրար հետ կապված մասերի համակցությունը սովորաբար պաշտպանված է շրջապատող մետաղական ծածկույթով: Միացուցիչի կառուցվածքը միշտ երաշխավորում է, որ հարակցիչի արտաքին ծածկույթը կապ է հաստատում իր նմանակի հետ պահեստարանում նախքան նրա մեջ եղած 4 միացուցիչները կստեղծեն էլեկտրական միացում: Արտաքին մետաղական ծածկույթը կապված է համակարգի հիմքի հետ, այդպիսով կանխելով ստատիկ լիցքերի վնասումը:Այսպիսի թաղանթային նախագծումը ապահովում է նաև էլեկտրամագնիսական միջամտությունից պաշտպանվածություն այն ընթացքում, երբ USB-ն շարժվում է իրար միացած միացուցիչների զույգի միջով:Ի հավելումն, պահանջվող էներգիայի և ընդհանուր միացումների քանակի պատճառով,նրանք պատրաստվել են համակարգի հիմքից հետո, բայց տվյալների միացումներից առաջ: Նոր մինի և միկրո միացուցիչներըի միկրո-USB պահեստարանները նախագծված են հարակցիչի և պահեստարանի միջև մուտքի և հեռացման ընդհուպ մինչև 10000պարբերաշրջանների համար համեմատած ստանդարտ USB-ի ` 1500 և մինի-USB-ի` 5000 պահեստարանների հետ:

Համատեղելիություն

[edit]

USB-ի ստանդարտը սահմանում է հարաբերականորեն ազատ թույլտվություն համապատասխան USB միացուցիչների համար, որպեսզի նվազեցվի ֆիզիկական անհամատեղելիությունը տարբեր արտադրողների միացուցիչների միջև: Որոշ այլ միացուցիչների ստանդարտների թուլությանը անդրադառնալով` USB տեխնիկական բնութագիրը ահմանում է նաև իր հարակցիչի շրջակա հատվածում միացնող սարքի չափերի սահմանափակումներ: Սա արված էր, որպեսզի կանխվի սարքի արգելափակումը հարևան մատույցների կողմից` շնորհիվ լարի մեխանիզմի լարվածության թուլացման միացուցիչի վրա(սովորաբար ձևավորելով ինտեգրալ լարի արտաքին մեկուսիչ նյութի հետ):Համատեղելի սարքերը կամ պետք է հարմարեցվեն չափերի սահմանափակումներին կամ էլ աջակցեն համատեղելի երկարացման մալուխին: Հնարավոր է նաև երկկողմանի կապի իրականացում: USB 3.0 երկկողմանի կապերն իրականացվում են` օգտագործելով SuperSpeed USB 3.0 փոխանցումներ: USB-ի նախորդ տարբերակներում ամբողջ կապը կիսադյուպլեքսային է և կարգավորվում է հոսթի կողմից: Ընդհանուր առմամբ մալուխներն ունեն միայն հարակցիչներ(շատ քչերն է, որ մի ծայրակետում ունեն բնիկ, չնայած վաճառվում են երկարացման մալուխներ ստանդարտ A հարակցիչով և բնիկով. և ընդունիչները, և սարքերը ունեն միայն բնիկներ: Հոսթերը գրեթե միշտ ունենում են A-տիպի բնիկներ, իսկ սարքերը այս կամ այն B-տիպի բնիկներ: A-տիպի հարակցիչները միանում են միայն A-տիպի բնիկներին,իսկ B-տիպի հարակցիչները` B-տիպի բնիկներին. նրանք միտումնավոր կերպով ֆիզիկապես անհամատեղելի են: Ինչևէ, USB ստանդարտ տեխնիկական բնութագիրը կոչվում է USB On-The-Go և թույլ է տալիս, որ մեկ մատույցը գործի կամ որպես հոսթ կամ որպես սարք- ընտրելով, թե մալուխը որ ծայրով է միանում բնիկին:Եթե անգամ մալուխը միացված է և տարբեր մասերը կապված են, 2 մասերը կարող են փոխարինել ծայրերին ծրագրային վերահսկողության տակ: Այս ունակությունը մասերի համար նախատեսված է որպես <անհատական թվային օգնական>-PDA, որի մեջ USB լինկը-հանգույց, կարող է միանալ անհատական համակարգչի հոսթ մատույցին որպես սարք մի դեպքում և հենց իրեն հոսթին միացնել տեղնաշարին կամ մկնիկին մեկ այլ դեպքում: USB 3.0 բնիկները էլեկտրապես համատեղելի են USB ստանդարտ 2.0 սարքի հարակցիչների հետ, եթե նրանք ֆիզիկապես համապատասխանում են: USB 3.0 A -տիպի հարակցիչները և բնիկները ամբողջովին փոխադարձ համատեղելի են և USB 3.0 B-տիպի բնիկները կընդունեն USB 2.0 և նախորդ տարբերակների հարակցիչները: Ինչևէ, USB 3.0 B-տիպի հարակցիչները չեն համապատասխանի USB 2.0 և ավելի վաղ բնիկներին:eSATAp (eSATA/USB) մատույցը նույնպես համատեղելի է USB 2.0 սարքերի հետ:

Միացուցիչների տեսակները

[edit]
Types of USB connectors left to right (ruler in centimeters):
Micro-B plug, ExtUSB plug (HTC proprietary variant), Mini-B plug (5-pin)
Standard-A receptacle, Standard-A plug, Standard-B plug.

Գոյություն ունեն USB միացուցիչների մի քանի տեսակներ, որոնց թիվն ավելացել է տեխնիկական բնութագրերի զարգացման ընթացքում: USB տեխնիկական բնութագրի բնօրինակը առանձնացնում է Standard-A և Standard-B հարակցիչներ և բնիկներ: USB 2.0 տեխնիկական բնութագրի առաջին ինժեներական փոփոխության ակնարկում ավելացվեցին Mini-B հարակցիչներ և բնիկներ: Standard-A հարակցիչում տվյալների միացուցիչները մտցվեցին հարակցիչների մեջ, ինչպես արտաքին սնուցման միացուցիչները: Սա թույլ է տալիս, որ առաջինը միանա էլեկտրականությունը, ինչը կանխում է տվյալների խաթարումները` թույլ տալով, որ նախ միանա սարքը, ապա փոխանցվեն տվյալները: Որոշ սարքեր կգործեն տարբեր մեթոդներով` կախված նրանից, թե արդյոք տեղի է ունենում տվյալների միացում: Կապի նման տարբերությունը կարող է օգտագործվել միացուցիչը մտցնելով միայն մասնակիորեն: Օր.`, որոշ լիցքավորվող MP3 նվագարկիչներ միացվում են ֆայլի փոխանցման ռեժիմին և չեն կարող նվագարկել MP3 ֆայլերը, քանի դեռ USB հարակցիչը ամբողջովին մտցված է, բայց կարող են գործել MP3 նվագարկման ռեժիմով ` օգտագործելով USB էներգիան` մտցնելով հարակցիչը միայն մասնակիորեն, այնպես, որ էներգիայի բնիկները կարող են կապ հաստատել, իսկ տվյալներինը` ոչ: Սա անհնար է դարձնում այդ սարքերի գործողությունը MP3 նվագարկման ռեժիմում մալուխից էներգիա ստանալու ընթացքում: Ժամանակակից USB լրացուցիչ արտաքին սարքերը այժմ ներառում են լիցքավորման մալուխներ, որոնք ապահովում են ընդունիչ մատույցին էլեկտրականության ստացում և չեն պարունակում ընդունիչ սարքեր և տվյալները կապող դողեր` թույլ տալով, որ յուրաքանչյուր գործող USB սարք լիցքավորվի ստանդարտ USB մալուխից:

USB ստադարտ միացուցիչներ

[edit]
Pin configuration of the USB connectors Standard A/B, viewed looking into face/end of plug

USB 2.0 ստանդարտ A-տիպի USB-ի հարակցիչը հարթեցված ուղղանկյուն է, որը մտցվում է "գլխիվայր մատույցի" բնիկի մեջ USB հոսթի կամ հաբի վրա և տեղափոխում է և էներգիա, և տվյալներ: Այս հարակցիչը հաճախ երևում է մալուխների վրա, որոնք անընդհատ միացված են սարքին, ինչպես մեկը միացնում է ստեղնաշարը կամ մկնիկը համակարգչին usb կապի միջոցով: [9] USB միացումները ժամանակի ընթացքում մաշվում են, ինչպես որ թուլանում է կապը կրկնվող միացումների կամ անջատումների ընթացքում: USB-A միացուցիչի կյանքի տևողությունը մոտավորապես 1500միացում/անջատում պարբերաշրջան է: [10] Standard-B հարակցիչը, որն ունի քառակուսու ձև, թեքված արտաքին անկյուններով, մտնում է "հոսանքնիվեր բնիկի" մեջ սարքի վրա, որն օգտագործում է շարժական մալուխ, օր.` տպիչը: B-տիպի հարակցիչը բացի տվյալներ փոխանցելուց փոխանցում է նաև էներգիա: Որոշ արքերի վրա B-տիպի բնիկը չունի տվյալների միացումներ և օգտագործվում է միայն սարքից հոսանքնիվեր էներգիա ստանալու համար: Այս երկու տիպի միացուցիչներով սխեման (A/B) կանխում է օգտագործողին պատահմամբ կատարել էլեկտրական միացում:

Mini և Micro միացուցիչներ

[edit]
Micro B USB
USB Mini A (left) and USB Mini B (right) plugs


[11] [12] As of February 2009, [13]

[14]

[15]

[16] Տարբեր միացուցիչներ օգտագործվել են ավելի փոքր սարքերի համար, ինչպիսիք են PDA-ները, բջջային հեռախոսները կամ թվային ֆոտոապարատները: Դրանք ներառում են մաշված (բայց ստանդարտացված) Mini-A և ներկայումս ստանդարտ Mini B, Micro-A և Micro-B միացուցիչները: Mini-A և Mini-B հարակցիչները մոտավորապես 3-ից 7 մմ են: Micro-USB հարակցիչները ունեն միևնույն լայնությունը և մոտավորապես դրանց կես հաստությունը, ինչը թույլ է տալիս դրանց ինտեգրումը ավելի նեղ շարժական սարքերում: Mini-A միացուցիչը 6.85-ից 1.8 մմ է առավելագույն վերաձևավորված 11.7-ից 8.5մմ չափով: Mini-B միացուցիչը 6.85-ից 1.8 մմ է առավելագույն վերաձևավորված 10.6-ից 8.5մմ չափով: Micro-USB միացուցիչը հայտարարվել է USB-IF-ի կողմից 2007թ. հունվարի 4-ին: Mini-A միացուցիչը և Mini-AB միացուցիչի բնիկը 2007թ. մայիսի 23-ին քննադատվում էր: Ինչ վերաբերվում է 2009-ի փետրվարին ներկայումս հասանելի շատ սարքերի և մալուխների համար դեռևս օգտագործվում են Mini հարակցիչներ, բայց ավելի նոր Micro միացուցիչները ավելի լայնորեն ընդունված են և 2010թ. դեկտեմբերից Micro միացուցիչները ամենալայնորեն օգտագործվողներն են: Ավելի բարակ Micro միացուցիչները նախատեսված են փոխարինելու Mini հարակցիչներին նոր սարքերում`ներառյալ սմարթֆոններում և անձնական թվային սարքերում: Micro հարակցիչների կառուցվածքը գնահատված է 10000 միացում-անջատում ցիկլերի համար, ինչը զգալիորեն ավելին է քան Mini հարակցիչների կառուցվածքինը: USB մալուխների և միացուցիչների տեխնիկական պայմանները մանրամասն շարադրում են Micro-A հարակցիչների, Micro-AB բնիկների և Micro-B հարակցիչների և բնիկների մեխանիկական բնութագրիչների մասին, Micro-A փոխանցող հարակցիչի համար Ստանդարտ-A բնիկի հետ միասին: Բջջային հեռախոսի օպերատորի խումբը` Տերմինալի բաց շարժական պլատֆորմը (OMTP), 2007 թվականին հաստատել է Micro-USB-ն` որպես տվյալների և սնուցման ստանդարտ միացուցիչ շարժական սարքերի համար: Սրանք ներառում են մարդկոցներ լիցքավորող սարքերի տարբեր տեսակներ, որոնք թույլ են տալիս Micro-USB-ին լինել որոշ սարքերի համար միակ արտաքին կապի լարային գիծը: Սկսած 2009 թվական հունվարի 30-ից Micro-USB-ին ընդունված է եղել և օգտագործվում է գրեթե բոլոր բջջային հեռախոսներ արտադրողների կողմից, ինչպես լիցքավորման ստանդարտ պորտը (ներառյալ HTC, Motorola, Nokia, LG, Hewlett-Packard, Samsung, Sony Ericsson, Research In Motion) աշխարհի մեծ թվով երկրներում: 2009 թվականի հունիսի 29-ին, հետևելով Եվրոպական Հանձնաժողովի պահանջին և Հանձնաժողովի ծառայությունների հետ սերտ համագործակցելով`բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունների մեծամասնությունը Փոխընբռնման Հուշագրով ("MoU") համաձայնության եկան ներդաշնակեցնել Եվրոպական Միությունում վաճառվող տվյալների հնարավորությամբ բջջային հեռախոսների լիցքավորիչները: Արդյունաբերությունը պարտավորվում է ապահովել լիցքավորիչների համապատասխանությունը Micro-USB միացուցիչի օգնությամբ: Սպառողները կկարողանան ձեռք բերել բջջային հեռախոսներ առանց լիցքավորիչի, ինչը տրամաբանորեն կնվազեցնի հեռախոսների արժեքը: Հետևելով Եվրոպական Հանձնաժողովի մանդատին`Եվրոպական ստանդարտիզացման մարմինները` CEN-CENELEC և ETSI ներկայումս հասանելի են դարձրել ներդաշնակեցված ստանդարտները, որոնք անհրաժեշտ են տվյալների հնարավորությամբ և micro-USB-ի վրա հիմնված նոր ընդհանուր արտաքին սնուցման աղբյուրին (EPS) համապատասխան բջջային հեռախոսների համար: Ի լրումն, 2009 թվականի հոկտեմբեր 22-ին հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) նույնպես հայտարարել է, որ micro-USB-ն ընդունվել է որպես լիցքավորման ունիվերսալ լուծում իր էներգոարդյունավետ “մեկ-լիցքավորիչը-համապատասխանում է-բոլորին” նոր բջջային հեռախոսների լուծումով, ինչպես նաև ավելացրել է. “հիմնված Micro-USB ինտերֆեյսի վրա`UCS լիցքավորիչները նույնպես կներառեն 4-աստղ կամ ավելի բարձր արդյունավետության վարկանիշ, այսինքն` մինչև երեք անգամ ավել էներգոարդյունավետ քան չվարկանշված լիցքավորիչ”: USB On-The-Go սարքը պետք է ունենա մեկ և միայն մեկ USB միացուցիչ. Mini-AB կամ Micro-AB բնիկ: Այս բնիկը ի վիճակի է ընդունել երկուսն էլ Mini-A և Mini-B հարակցիչներ և այլընտրանքային ձևով Micro-A և Micro-B հարակցիչներ` կցված տեղական լարերից և հարմարիչներից որևէ մեկին, ինչպես սահմանված է Micro-USB1.01-ում: OTG սարքը` A-հարակցիչով տեղադրված, կոչվում է A-սարք և պատասխանատու է Micro-USB ինտերֆեյսը հզորացնելու համար (երբ պահանջվում է) և լռելյայն իր վրա է վերցնում ընդունիչի դերը: OTG սարքը` B-հարակցիչով տեղադրված, կոչվում է B –սարք լռելյայն իր վրա է վերցնում ընդունիչի դերը արտաքին սարքի դերը: OTG սարքը` առանց հարակցիչի տեղադրված, լռելյայն հանդես է գալիս որպես B-սարք: Եթե B-սարքում ներդրված ծրագիրը պահանջում է ընդունիչի դեր, հետևաբար HNP արձանագրությունը օգտագործվում է ժամանակավոր ընդունիչի դերը B-սարքին փոխանցելու համար: OTG սարքերը` կցված կամ միայն արտաքին B-սարքին կամ ստանդարտ/ներդրված ընդունիչին, ունեն մալուխների կողմից իրենց ֆիքսված դերը, քանի որ այդ սցենարներով միայն հնարավոր է կպցնել լարը միայն մեկ ձևով:

Պատենտավորված միացուցիչներ և ստանդարտներ

[edit]
Nokia's discontinued Pop-Port connector

 Մայքրոսոֆթի օրիգինալ Xbox game console-ը օգտագործում է USB 1.1 ազդանշաններ իր կարգավորիչների և հիշողության քարտերի մեջ: Xbox 360-ը ունի հիշողության երկու մատույցներ, որոնք օգտագործում են USB ազդանշաններ, սակայն սեփական միացուցիչներ և 3.3 v էներգիա:  IBM UltraPort-ը օգտագործում է ստանդարտ USB ազդանշաններ, սակայն սեփական կապի ֆորմատի միջոցով:  Ամերիկյան Power Conversion-ը օգտագործում է USB ազդանշաններ և HID սարքի կարգ իր անխափան էներգամատակարարման համար` օգտագործելով 10P10C միացուցիչներ:  HTC արտադրող Windows Mobile և Android-ի վրա հիմնված սարքերը, որոնք ունեն HTC ExtUSB կոչվող սեփական միացուցիչ: ExtUSB-ն միավորում է մինի- USB-ն(որի հետ այն փոխադարձ համատեղելի է) աուդիո մուտքերի հետ, ինչպես նաև վիդեո ելքերը 11-հանգուցանի միացուցիչի մեջ:  Nokia-ն պարունակում է USB կապը որպես Pop-Port միացուցչի մաս որոշ հին բջջային հեռախոսների մոդելներում:  Sony Ericsson-ը 2005-2009թթ. օգտագործում էր սեփական միացուցիչ, որը կոչվում էր FastPort :  Երկրորդ, երրորդ և չորրորդ սերնդի iPod Shuffle-ը օգտագործում է TRRS միացուցիչ USB, աուդիո կամ էլեկտրական ազդանշաններ իրականացնելու համար:  iriver –ը USB-A հարակցիչների մեջ ավելացրեց էներգիայի 5-երորդ հանգույցը ավելի բարձր հզորության և արագ լիցքավորման համար: Այն օգտագործվեց iriver-ի U10 սերիայի համար: Մինի-USB տարբերակը ներառում է համապատասխան լրացուցիչ էներգիայի հանգույց դողի համար:  Apple-ը ավելացրել է ոչ ստանդարտ USB երկարացման մալուխներ իր որոշ համակարգիչների հետ, որպեսզի դրանք օգտագործվեն Apple USB ստեղնաշարերի հետ: Երկարացման մալուխի բնիկը համալրված է փոքր ելուստներով, որոնք կանխում են ստանդարտ USB հարակցիչի տեղադրումը այն ընթացքում, երբ Apple-ի USB ստեղնաշարի հարակցիչը ունի համապատասխան ներս ընկած տարածություն: Ստեղնաշարի հարակցիչի վրա գտնվող ներս ընկած տարածությունը չի խանգարում ստանդարտ USB բնիկի մեջ տեղադրմանը:  Apple-ը օգտագործում է նաև սեփական USB-ի 30-հանգուցանի միացուցիչ իր iPod-ների, iPhone-ների, and the iPad-ների համար:  HP Tablet համակարգիչներն օգտագործում են ոչ ստանդարտ միացուցիչներ ստեղնաշար/մկնիկ միավորի և Tablet Unit համակարգչի միջև USB ազդանշաններ փոխանցելու համար:  PDMI (դյուրակիր թվային մեդիա ինտերֆեյս) 30-հանգուցանի միացուցիչ է դյուրակիր սարքերի համար` ստանդարտացված ANSI/CEA-ի կողմից, որը ներառում է USB 3.0 "SuperSpeed-ը և USB 2.0 "High/Standard Speed"-ը USB-on-the-go-ի հետ, ինչպես նաև DisplayPort, HDMI CEC, 5 V հզորությունը և անալոգ աուդիոն:  Որոշ թվային տեսախցիկներ ունեն իրենց սեփական USB միացուցիչները, ինչպես Panasonic Lumix DMC-FT2-ը:  ԱՄՆ-ի բանակի Land Warrior համակարգը օգտագործում է ստանդարտ USB ազդանշաններ 15.6 V հզորությամբ և էքստրեմալ պայմաններում աշխատելու կարողությամբ միացուցիչ Glenair, Inc.-ից ExpressCard ինտերֆեյսը պարունակում է USB2 պորտ, այնպես ինչպես էքսպրես դողի պորտը:

Մալուխների հատկությունները

[edit]
A USB twisted pair, where the "Data +" and "Data -" conductors are twisted together in a double helix. The wires are enclosed in a further layer of shielding.

Ուղեկցող կոնֆիգուրացիա

[edit]

[18] USB 1.x և USB 2.x-ի համար տվյալների մալուխները օգտագործում են որպես հյուսված զույգ, ինչը նվազեցնում է աղմուկը և խաչաձև խաթարումները: USB 3.0 մալուխներն ունեն ավելի լայն տրամագիծ, քանի որ նրանք ունեն 2 անգամ ավելի շատ լարեր, ինչպես USB 2.x-ը: Սա նոր SuperSpeed տվյալների փոխանցմանն աջակցելու համար է:

Մալուխի առավելագույն երկարությունը

[edit]

[19] [19] [20] T[21]

USB 1.1 ստանդարտը փոքր-ինչ տարօրինակ է իր նախագծումով, որտեղ ստանդարտ մալուխը կարող է ունենալ 30 մ առավելագույն երկարություն այն սարքերի հետ աշխատելու համար, որոնք գործում են ցածր արագությամբ(1.5 մբ/վրկ) և առավելագույնը 5մ երկարություն լրիվ արագությամբ աշխատող սարքերի համար(12 մբ/վրկ): Այն դեպքում, երբ USB 2.0-ը ապահովում է մալուխի 5մ առավելագույն երկարություն 480 մբ/վրկ արագությամբ աշխատող սարքերի համար, լավ կանոն է ցանկացած USB 1.1 սարքի համար չօգտագործել 3 մ-ից ավելի երկարություն ունեցող մալուխ` անկախ արագությունից և 5մ-ից ոչ ավել USB 2.0 սարքերի համար: Այս սահմանափակման հիմնական պատճառը շրջանաձև տեղաշարժի առավելագույն թույլատրելի հետաձգումն է մինչև 1.5 μs:Եթե USB ընդունիչի հրամանները մնում են անպատասխան USB սարքի կողմից թույլատրված ժամանակի ընթացքում, ընդունիչը ենթադրում է, որ հրամանը կորել է: USB սարքի պատասխանելու ժամանակն ավելացնելիս առավելագույն թվով հաբերից և միացնող մալուխներից ուշացումները, յուրաքանչյուր մալուխի համար ընդունելի առավելագույն ուշացումների թիվը կազմում է 26: USB 2.0 տեխնիկական բնութագիրը պահանջում է, որ մալուխի պատասխանի ուշացումը յուրաքանչյուր մետրի համար փոքր լինի 5.2-ից(192000 կմ/վրկ, որը մոտ է պղնձե ստանդարտ դողով փոխանցման առավելագույն արագությանը): USB 3.0 ստանդարտը ուղղակիորեն չի սահմանում մալուխի առավելագույն երկարություն` պահանջելով միայն, որ մալուխները համապատասխանեն էլեկտրական սպեցիֆիկացիային. պղնձե լարի համար AWG 26 դողերով առավելագույն գործնական երկարությունը 3 մ է:

Հզորություն

[edit]

[22]

USB 1.x և 2.0 տեխնիկական բնութագրեը ապահովում են a 5 V էլեկտրասնուցում մեկ առանձին դողի համար, որին միացած USB արքերը կարող են կլանել էներգիա: Բնութագիրը ապահովում է ոչ ավել, քան 5.25 V և ոչ պակաս , քան 4.75 V (5 V±5%) դողի դրական և բացասական գծերի միջև: USB 3.0-ի համար ցածր հզորությամբ հաբ պորտերից տրվող լարումը 4.45–5.25 V է: [23] Միավոր լիցքավորածությունը USB 2.0-ում սահմանվում է 100 mA, իսկ USB 3.0-ում 150 mA: սարքը կարող է կլանել առավելագույնը 5 միավոր լիցք(500 mA) USB 2.0-ի պորտից և 6 միավոր լիցք (900 mA) USB 3.0-ից: Գոյություն ունեն սարքերի երկու տեսակներ` ցածր և բարձր հզորությամբ: Ցածր հզորությամբ սարքը կլանում է առավելագույնը 1 միավոր լիցք, գործողության նվազագույն 4.4 V լարումով USB 2.0-ում և 4 V USB 3.0-ում: Բարձր հզորությամբ սարքը կլանում է ստանդարտի կողմից թույլատրվող լիցքերի առավելագույն քանակ: Յուրաքանչյուր սարք սկզբնապես գործում է ցածր հզորությամբ, բայց սարքը կարող է պահանջել բարձր հզորություն և կստանա այն, եթե այն հասանելի է ապահովող դողի վրա: [24] Որոշ սարքեր, ինչպիսիք են բարձր արագությամբ արտաքին սկավառակի կրիչները, պահանջում են ավելի քան 500 mA հոսանքի ուժ և այդ պատճառով չեն կարող սնուցվել USB 2.0 մեկ պորտից: Այսպիսի սարքերը սովորաբար գալիս են Y-ի ձև ունեցող մալուխի հետ, որն ունի 2 USB միացուցիչներ, որոնք միացված են համակարգչին: Այսպիսի մալուխով սարքը կարող է կլանել էներգիա միաժամանակ 2 USB պորտերից: [23] Դողի կողմից սնուցվող հաբը իրեն ելակետային դիրքի է բերում 1 միավոր լիցքի դեպքում և անցում է կատարում առավելագույն միավոր լիցքերի, երբ այն ավարտում է հաբի կոնֆիգուրացիան: հաբին միացած ցանկացած սարք կկլանի 1 միավոր լիցք` անկախ հաբի այլ պորտերին միացած սարքերի ընթացիկ կլանումից(4 պորտ ունեցող հաբին միացած սարքը կկլանի միայն մեկ միավոր լիցք անկախ այն բանից, որ հաբին մատակարարվում են բազմաթիվ լիցքեր): Ինքնասնուցվող հաբը կմատակարարի առավելագույն թվով միավոր լիցքեր իրեն միացած ցանկացած սարքի: Ի հավելումն, VBUS –ը կտրամադրի 1 միավոր լիցք կապի համար, եթե հաբի մասերը անջատված են հոսանքից: Մարտկոցի լիցքավորման բնութագրում USB տեխնիկական բնութագրին ավելացվել են սնուցման նոր ձևեր: Ընդունիչը կամ հաբը կարող է մատակարարել առավելագույնը 1.5 A, երբ հաղորդում է ցածր կամ լրիվ թողունակությամբ, իսկ բարձր փողունակության դեպքում` առավելագույնը 900 mA և այնքան շատ հոսանքի ուժ, որքան միացուցիչը կարող է ապահով կերպով տանել, երբ ոչ մի հաղորդակցություն տեղի չի ունենում: USB 2.0 ստանդարտ –A միացուցիչները լռելյայն վարկանշվում են 1.5 A-ում: Նշանակված լիցքավորման պորտը կարող է առավելագույնս մատակարարել 1.8 A հոսանք 5.25 V լարման տակ: Դուրակիր սարքը կարող է օգտագործել մինչև 1.8 A նշանակված լիցքավորման պորտից: Նշանակված լիցքավորման պորտը կարճ միացում է առաջացնում է D+ և D-հանգույցների միջև 200 Ω դիմադրության տակ: Կարճ միացումը խափանում է տվյալների փոխանցումը, բայց թույլ է տալիս , որ սարքերը հայտնաբերեն նշանակված լիցքավորման պորտը և թույլ է տալիս արտադրել բարձրահոսանք լիցքավորիչներ: Հոսանքի ուժը ավելանում է, երբ և ընդունիչը, և սարքերն իրականացնում են լիցքավորման նոր տեխնիկական պայմաններ:

Անջատված վիճակում լիցքավորող պորտեր

[edit]

[25]

Անջատված վիճակում լիցքավորող USB պորտերը կարող են օգտագործվել էլեկտրական սարքավորումները լիցքավորելու համար, անգամ այն դեպքում, երբ նրանք անջատված են: Բնական է, որ երբ համակարգիչն անջատվում է, USB պորտերը նույնպես անջատվում են: Սա կանխում է, որ հեռխոսները կամ այլ սարքերը կարողանան լիցքավորվել, եթե համակարգիչը միացված է:Այս USB պորտերը մնում են միացված, անգամ եթե համակարգիչն անջատված է: Լափթոփների վրա USB պորտից լիցքավորող սարքերը , երբ դրանք միացված չեն AC-ից,ավելի արագ կլիցքաթափեն լափթոփի մարտկոցը: Էկրանային արքերը պետք է մնամ միացված AC էներգիային, որպեսզի Sleep-and-charge-ը աշխատի:

Բջջային սարքավորումների լիցքավորման ստանդարտներ

[edit]
The Micro-USB interface is commonly found on chargers for mobile phones

2007թ. Հունիսի 14-ին Չինաստանում լիցենզիա ստանալու համար դիամծ բոլոր բջջային հեռախոսներից պահանջվեց օգտագործել USB պորտը` որպես էներգիայի պորտ: Սա D+ և D- -ի կարճ միացման համաձայնության վերաբերյալ առաջին ստանդարտն էր: [26][27] [28]

[29][30] 2007թ. Սեպտեմբերին Open Mobile Terminal Platform խումբը (բջջային ցանցի օպերատորների և արտադրողների, ինչպիսիք են Nokia, Samsung, Motorola, Sony Ericsson և LG ընկերությունները, ֆոռում) հայտարարեց, որ նրա անդամները համաձայնության են եկել micro-USB-ի վերաբերյալ` որպես ապագա համընդհանուր միացուցիչ բջջային հեռախոսների համար: [31][32][33] 2009թ. Փետրվարի 17-ին GSM ասոցիացիան հայտարարեց, որ իրենք համաձայնության են եկել բջջային հեռախոսների ստանդարտ լիցքավորիչների վերաբերյալ: 17 արտադրողների կողմից, ներառյալ Nokia, Motorola և Samsung ընկերությունները, ընդունվող ստանդարտ միացուցիչը պետք է լինի micro-USB միացուցիչ(շատ հոդվածներ սխալմամբ հրապարակեցին այն որպես mini-USB):Նոր լիցքավորիչները կլինեն շատ ավելի արդյունավետ, քան նախորդները: Բոլոր հեռախոսների համար ստանդարտ լիցքավորիչ ունենալը նշանակում է, որ արտադրողները այլևս ստիպված չեն լինի յուրաքանչյուր նոր հեռախոսի համար մատակարարել լիցքավորիչ: GSMA-ի Universal Charger Solution-ի հիմքը OMTP-ի տեխնիկական առաջադրանքն է և USB-IF մարտկոցի լիցքավորման ստանդարտը: [34] 2009թ. Ապրիլի 22-ին այն ընդունվեց CTIA – The Wireless Association-ի կողմից: [35][36] 2009թ. Հունիսին բջջային հեռախոսներ արտադրող աշխարհի ամենամեծ ընկերությունները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին ` համաձայնելով պատրաստել ԵՄ-ում շուկա դուրս եկած բջջային հեռախոսներ, որոնք համատեղելի կլինեն ընդհանուր External Power Supply-ի հետ` հիմնված GSMA / OMTP Universal Charging Solution-ի վրա: [37]

2009թ. Հոկտեմբերին Հեռահաղորդակցության միջազգային միությունը հայտարարեց, որ այն ընդունել է Universal Charger Solution-ը որպես իր էներգա-արդյունավետ մեկ լիցքավորիչը համապատասխանում է բոլոր նոր հեռախոսներին լուծում և ավելացրեց, որ Micro-USB ինտերֆեյսի վրա հիմնված լիցքավորիչները կպարունակեն նար 4-աստղանի կամ ավելի բարձր արդյունավետության վարկանիշ` ընդհուօ մինչև 3 անգամ ավելի էներգաարդյունավետ, քան չվարկանշված լիցքավորիչը:

Ոչ ստանդարտ սարքեր

[edit]
USB vacuum cleaner novelty device

Որոշ USB սարքեր պահանջում են ավելի շատ էներգիա, քան դա թույլատրվում է ստանդարտներով 1 պորտի համար: Սա ընդհանուր է արտաքին կոշտ և օպտիկական սկավառակային կրիչների և ընդհանուր առմամբ շարժիչ կամ լամպ ունեցող սարքերի համար: Այդպիսի սարքերը կարող են օգտագործել էներգիայի արտաքին մատակարարում, որը թույլատրվում է ստանդարտի կողմից կամ օգտագործել երկու մուտքով USB մալուխ, որի մեկ մուտքը կօգտագործվի էներգիայի և տվյալների փոխանցման համար, իսկ մյուսը` միայն էներգիայի, ինչը և սարքը կդարձնիի ոչ ստանդարտ USB սարք: Որոշ USB պորտեր և արտաքին հաբեր գործնականում կարող են ավելի շատ էներգիա մատակարարել USB սարքերին, քան պահանջվում է ստանդարտով, բայց ստանդարտ-ենթարկվող սարքը կախված չի լինի դրանից: Որոշ ոչ ստանդարտ USB սարքեր օգտագործում են 5 V էներգիա` չմասնակցելով համապատասխան USB ցանցին , որը իրականացնում է ընդունիչ ինտերֆեյսի հետ էներգիայի կլանում: Տիպիկ օրինակ են USB-ից սնուցվող ստեղնաշարի լույսը, տաքացուցիչները, մարտկոցի լիցքավորիչները, փոքր փոշեկուլները և այլն: Շատ դեպքերում այս ապրանքները պարունակում են ոչ թվային սխեմաներ և ուստի դրանք ենթարկվող ստանդարտ USB սարքեր չեն: Սա կարող է տեսականորեն որոշակի համակարգիչների հետ խնդիրներ առաջացնել, որոնք կլանում են շատ էներգիա և վնասում են սխեմաները. USB տեխնիկական բնութագիրը պահանջում է, որ սարքերը միանան քիչ էներգիայի ռեժիմով (առավելագույնը100 mA) և հաղորդեն իրենց պահանջները ընդունիչին, որը հետո կթույլատրի, որ սարքը միանա բարձր էներգիայի ռեժիմով:

Ի հավելումն սարքերի կողմից օգտագործվող էներգիայի սահմանափակումների` USB ստանդարտները սահմանափակում են էներգիայի արտահոսքը, երբ սարքը միանում է առաջինը: Հակառակ դեպքում սարքի միացումը կարող է հանգեցնել խնդիրների ընդունիչի ներքին էներգիայի հետ: Նաև USB սարքերից պահանջվում է, որ նրանք ավտոմատ կերպով անցնեն գերցածր էներգատար ռեժիմի, երբ USB ընդունիչի աշխատանքը ժամանակավորապես կասեցված է: Բայց և այնպես շատ USB ընդունիչների իմտերֆեյսեր չեն կրճատում էներգիայի մատակարարումը USB սարքերին, երբ դրանց աշխատանքը ժամանակավորապես կասեցված է, քանի որ վերականգնվելուց  հետո վիճակը կարող է ավելի բարդանալ:

[38] Գոյություն ունեն նաև սարքեր ընդունիչի վերջնամասում, որոնք չեն աջակցում փոխանցումներին, ինչպիսիք են մարտկոցները, որոնք կարող են սնուցել USB-ից սնուցվող սարքերը, որոշները ապահովում են էներգիայով, մինչ մյուսները անցնում են համակարգչի ընդունիչի տվյալների գծերով: USB էներգիայի հարմարիչները կերպափոխում են օգտակար էներգիան կամ այլ էներգիայի աղբյուրը գործարկելու համար միացված սարքերը: Այս սարքերից որոշները կարող են մատակարարել ընդհուպ մինչև 1 A էներգիա: Առանց համագործակցության սնուցվող USB սարքն անկարող է տեղեկանալ, թե արդյոք թույլատրվում է կլանել 100 mA, 500 mA կամ 1 A:

iPad-ը և MiFi 2200-ը երկու սարքեր են, որոնք կլանում են նույնիսկ ավելի շատ էներգիա, քան թույլատրվում է Battery Charging ստանդարտով:

Ավելացված հզորությամբ USB

[edit]

Ավելացված հզորությամբ USB-ն օգտագործում է ստանդարտ USB ազդանշաններ էներգափոխանցման լրացուցիչ գծերի հավելումով:Այն օգտագործում է 4 լրացուցիչ հանգույցներարտաքին սարքերին մատակարարելու համար մինչև 6 A կամ r 5 V, 12 V կամ 24 V : USB-ի լարերը և միացումները նորացվել են, որպեսզի աջակցեն ավելի բարձր հոսքերի 5 V գծի վրա: Սա սովորաբար օգտագործվում է վաճառքի համակարգերում և ապահովում է բավարար էներգիա տպիչների, սկաներների և այլ սարքերի գործունեության համար: USB ինտերֆեյսի այս մոդիֆիկացիան պատենտավորված է և մշակվել է IBM,NCR և FCI/Berg ընկերություների կողմից: Կան երկու միացուցիչներ, որոնք տեղադրված են այնպես, որ ներքևի միացուցիչը ընդունում է ստանդարտ USB հարակցիչը, իսկ վերին միացուցիչը` ընդունում է հոսանքի միացուցչին:

Ազդանշաններ

[edit]

USB-ն աջակցում է հետևյալ արագոյունները: Արագություն և թողունակություն տերմինները փոխադարձ փոխարինելի են: "high-" բառի այլընտրանքային համարժեքն է "hi-".-ը:  Ցածր արագությամբ 1.5մբիթ/վրկ սամանված է USB 1.0.-ի կողմից: Այն շատ նման է լրիվ թողունակությամբ գործառնությանը բացառությամբ նրա, որ յուրաքանչյուր բիթի փոխանցման համար պահանջվում է ր անգամ ավելի շատ ժամանակ: Դա առաջին հերթին նախատեսված էր խնայելու ծախսերը ցածր թողունակությամբ մարդկային կողմնորոշվածությամբ ինտերֆեյսերում, ինչպիսին են ստեղնաշարերը, մկնիկները և խաղային վահանակները:  Բարձր թողունակությամբ 12 մբիթ/վրկը USB-ի հիմնական տվյալների մակարդակն է սահմանված USB 1.0-ի կողմից: Բոլոր USB հաբերը աջակցում են լրիվ թողունակությունը:  Բարձր արագությամբ(USB 2.0)` 480մբիթ/վրկ ներկայացվեց 2001թ.: Բոլոր բարձր արագությամբ սարքերը ունակ են իջեցնելու իրենց արագությունը` հասնելով մինչև լրիվ թողունակության, եթե դա անհրաժեշտ է, դրանք փոխադարձ համատեղելի են USB 1.1-ի հետ: Միացուցիչները նույնն են USB 2.0-ի և USB 1.x.-ի համար: [39] and products using the 3.0 specification arrived beginning in January 2010.[40]  Սուպեր արագությամբ (USB 3.0)` 5.0 գբիթ/վրկ տեխնիկական բնութագիրը թողարկվեց Intel and partners-ի կողմից 2008թ. Օգոստոսին: Առաջին USB 3 կարգավորչի չիպերը փորձարկվեցին NEC-ի կողմից 2009թ. Մայիսին և 3.0 բնութագիրն օգտագործող ապրանքբերը ժամանեցին 2010թ. Հունվարի սկզբին: USB 3.0 միացուցիչները հիմնականում փոխադարձ համատեղելի են, սակայն ներառում են մոնտաժային և լիարժեք երկկողմ գործառնություններ: USB ազդանշանները փոխանցվում են ոլորված լարի միջով 90Ω ±15% բնորոշ դիմադրությամբ` նշանակված D+ և D−: Նախքան to USB 3.0 այս հավաքական կիսա-դուպլեքսային դիֆերենցիալ ազդանշանները օգտագործվում են նվազեցնելու համար էլեկտրամագնիսական աղմուկի ազդեցությունը երկար լարերի վրա: Փոխանցվող ազդանշանների մակարդակները 0.0-0.3 վոլտ են ցածր և 2.8-3.6 վոլտ բարձր լրիվ թողունակությամբ և ցածր թողունակությամբ ռեժիմների համար և -10-10 mV ցածր և 360-440 mV բարձր թողունակությամբ ռեժիմի համար: FS ռեժիմում մալուխի լարերը սահմանափակված չեն, սակայն HS ռեժիմը ունի գետնից 45 Ω սահմանազատում կամ 90 Ω տարբերակում, որպեսզի համապատասխանի տվյալների մալուխի դիմադրությանը` իջեցնելով միջամտությունը շնորհիվ ազդանշանների արտացոլման: USB 3.0 ներկայացնում է ոլորված լարերի 2 լրացուցիչ զույգ և նոր ավելի համատեղելի կապերը USB 3.0 մալուխներում: Նրանք թույլատրում են տվյալների արագության բարձր մակարդակ և լրիվ դուպլեքս գործառնություն: USB միացումը միշտ հոսթի կամ հաբի "A" միացուցչի և սարքի կամ հաբի մատույցի մեջտեղում է գտնվում: Սկզբնապես դա"B' միացուցիչն էր, որը կանխում էր էլեկտրական հանգույցների սխալ միացումները, սակայն լրացուցիչ միացուցիչներ մշակվեցին և որոշ մալուխ արտադրողներ նախագծեցին և վաճառեցին մալուխներ, որոնք թույլ էին տալիս սխալ միացումներ և սխեմայի պոտենցիալ վնասումներ: USB ներքին միացումները այնքան պարզ չեն, որքան սկզբնապես մտահղացված էին:Հոսթը պարունակում է 15 kΩ դիմադրիչներ յուրաքանչյուր տվյալների մակարդակում: Երբ ոչ մի սարք միացված չէ, դա երկու տվյալների տողերն էլ բերում է այսպես կոչված <անհամաչափ զրո> վիճակի (SE0 USB փաստաթղթավորման մեջ) և ցույց է տալիս վերականգնված կամ անջատված միացումը: USB սարքը բարձրացնում է տվյալների տողերից մեկը 1.5 kΩ դիմադրիչով: Սա ավելի է հզորացնում մյուս դիմադրիչը և թողնում է տվյալների տողերը "J" կոչվող անգործունակ վիճակում: USB 1.x-ի համար տվյալների մակարդակի ընտրությունը ցույց էտալիս սարքի թողունակության աջակցությունը. Լրիվ թողունակությամբ սարքերը ազդում են D+, մինչդեռ ցածր թողունակությամբ սարքերը` D- բարձրության վրա: USB տվյալները փոխանցվում են փոխանջատելով տվյալների տողերը J վիճակի և նրա հակադիր K վիճակի միջև: USB-ն ծածկագրում է տվյալները` օգտագործելով NRZI կոնվենցիան, 0 բիթը փոխանցվում է փոխանջատելով տվյալների տողերը J-ից K կամ հակառակը, մինչդեռ 1 բիթը փոխանցվում է թողնելով տվյալների տողերը նույն վիճակում: Փոխանցման ազդանշանների նվազագույն խտություն ապահովելու համար USB-ն օգտագործում է հետևյալը. Լրացուցիչ 0բիթ մտցվում է տվյալների հոսքի մեջ վեց հաջորդական 1 բիթերի ցանկացած ձևով հայտնվելուց հետո: 7 հաջորդական ընդունված 1 բիթերը միշտ սխալ են: USB 3.0-ն ներկայացրել է տվյալների փոխանցման լրացուցիչ ծածկագրումներ: USB փաթեթը սկսվում է 8 բիթ համաչափ հաջորդականությամբ 00000001: Այսինքն` խափանման սկզբնական վիճակից` J, տվյալների տողերը տեղափոխվում են KJKJKJKK: Վերջնական 1բիթը (կրկնված K վիճակ) ցույց է տալիս համաչափության օրինակի վերջը և USB համակարգի սկիզբը: Բարձր թողունակությամբ USB-ի համար փաթեթն սկսվում է 32-բիթ համաչափ հաջորդականությամբ: USB փաթեթի վերջը կոչվում է EOP: Հաղորդիչը դադարում է մղել D+/D գծերը և վերոնշյալը կանգնեցնում է դիմադրիչները, որպեսզի պահի այն J վիճակում: որոշ դեպքերում թեքությունը կարող է ավելացնել այնքան որքան 1 բիթ ժամանակը նախքան SE0 փաթեթի վերջում: Այս հավելյալ բիթը պետք է անտեսվի ընդունիչի կողմից, քանի որ կարող է հանգեցնել տվյալների աղավաղման:

USB դողը վերականգնվում է` օգտագործելով երկարացված (10- 20 միլիվայրկյան) SE0 ազդանշան: USB 2.0 սարքերն օգտագործում են հատուկ արձանագրություն վերականգնման ընթացքում համապատասխանեցնելու բարձր թողունակությամբ ռեժիմը ընդունող հաբի հետ: Սարքը, որը HS համատեղելի է, սկզբում միանում է որպես FS սարք, բայց USB RESET հրահանգը ստանալուց հետո տեղաշարժում է D− տողի բարձրությունը: Սա ցույց է տալիս հոսթին, որ սարքը ունի բարձր թողունակություն: Եթե հոսթ/հաբը նույնպես HS համատեղելի է, այն բերում է J և K վիճակները D− և D+ գծերի վրա` թույլ տալով, որ սարքը իմանա, որ հաբն աշխատելու է լրիվ թողունակությամբ: Սարքը պետք է ստանա KJ մոդուլյացիաների առնվազն 3 խումբ մինչ այն կփոխվի դեպի բարձր թողունակությունը և կսկսի բարձր արագությամբ ազդանշաններ արձակել: Քանի որ USB 3.0-ը օգտագործում է USB 2.0-ց և USB 1.x-ից տարբեր լրացուցիչ էլեկտրահաղորդալարեր, այդպիսի արագ փոխանցումներ, համաձայնեցումներ չեն պահանջվում: Չնայած բարձր թողունակությամբ սարքերը սովորաբար չեն վերաբերում "USB 2.0"-ին և գովազդվում են որպես < մինչև 480մբիթ/վրկ>, ոչ բոլոր "USB 2.0" սարքերն են բարձր թողունակությամբ: USB-IF-ը սերտիֆիկացնում է սարքեր և տալիս է լիցենզիաներ, որպսզի օգտագործվեն հատուկ մարքեթինգային լոգոներ կամ իրենց հիմնական թողունակությամբ (ցածր և լրիվ) կամ բարձր թողունակությամբ սարքերի համար համապատասխանության թեստ անցնելուց և լիցենզիայի վճարը վճարելուց հետո: Բոլոր սարքերը փորձարկվում են վերջին տեխնիկական բնութագրի համապատասխան, ուստի վերջին ցածր թողունակությամբ սարքերը նաև 2.0 սարքեր են:

USB 3-ը օգտագործում է պղնձե ոլորված AWG-28 մալուխներ 90±7 Ω դիմադրությամբ իր բարձր արագությամբ լարերի զույգի համար և 8b/10b ծածկագրումն ուղարկվում է 1 V անվանական լարումով: Փաթեթի վերնագրերը պաշտպանված են CRC-16-ով, մինչդեռ տվյալները պաշտպանված են CRC-32-ով: Կարող է օգտագործվել մինչև 3.6 W էներգիա: Սուպեր արագ ռեժիմում մեկ միավոր բեռնումը հավասար է 150 mA-ի:

Փոխանցվող տվյալներ

[edit]

Տեսականորեն USB 2.0-ի համար փոխանցվող տվյալների առավելագույն ծավալը 480 Mbit/վրկ է և այն բաժանվում է բոլոր կցված սարքերի միջև: Որոշ արտադրողներ հաղթահարեցին այս կարծրատիպը` ապահովելով բազմաթիվ USB 2.0 կարգավորիչներ միկրոսխեմայում:

[41] Տիպիկ hi-speed USB կոշտ կրիչները կարող են գրվել 25–30 MB/վրկ և կարդացվել 30–42 MB/վրկ արագությամբ `համաձայն CNet-ի կողմից իրականացված փորձի: Սա ընդհանուր հասանելի թողունակության 70%-ն է: [42] Ըստ USB-IF նախագահի of Hi-Speed USB-ի սահմանված 60 MB/վրկի 10-15%-ը կորչում է : Ոչ արտադրական ծախսումները միացումների բոլոր ստանդարտների մասն են կազմում: Համաչափ սարքերի համար թողունակությունը հաստատուն է և պահվում է միայն տրվող սարքի համար: Այդ պատճառով դողի թողունակությունը ազդում է միայն միայն կապուղիների թվի վրա, որոնք կարող են ուղարկվել ժամանակին և ոչ թե փոխանցման արագության կամ հետաձգման վրա: USB 2.0-ի տվյսլների փոխանցման առավելագույն արագությունը տեսականորեն 480մբիթ/վրկ է յուրաքանչյուր կարգավորչի համար և բաշխվում է բոլոր կցված, միացված սարքերի միջև: Որոշ միկրոսխեմաներ արտադրողներ հաղթահարում են այս նեղությունը ապահովելով մի քանի USB 2.0 կարգավորիչներ <հարավային կամրջակի> վրա: Տիպային բարձր արագությամբ USB կոշտ կրիչները կարող են գրվել շուրջ 25-30 մբ/վրկ արագությամբ և կարդացվել 30-42 մբ/վրկ արագությամբ` համաձայն CNet-ի կողմից կատարված ծրագրային փորձարկման:Դա ընդհանուր հասանելի թողունակության 70%-ն է: Ըստ USB-IF-ի տնօրենի` < առնվազն 10-15 տոկոսը 60մբ/վրկ առաջադրված մաքսիմումի (480 մբիթ/վրկ) բարձր արագությամբ USB-ի գնում է վերադիր ծախսերի վրա- քարտի և արտաքին սարքերի միջև հաղորդակցության: Վերադիրը բոլոր կապի համակարգերի բաղկացուցիչն է: Իզոքրոն սարքերի համար, ինչպիսին են աուդիո սարքերը, թողունակությունը հաստատուն է և պահպանվում է միայն տրված սարքի համար: Դողի թողունակությունը դրա համար ազդեցություն է թողնում մի քանի կապուղիների վրա, որոնք կարող են ուղարկվել ժամանակին և ոչ փոխանցման արագության վրա:

Հաղորդակցություն

[edit]

USB հաղորդակցությունը ընդունում է փաթեթների տեսք: Սկզբնապես բոլոր փաթեթներն ուղարկվում են ընդունիչից արմատային հաբի միջոցով և հնարավոր է, որ ավելի մեծ թվով հաբերից` արքերին: Այդ փաթեթների մի մասը կատարում է ուղարկման, մյուս մասը` պատասխանելու գործառույթ: Դաշտերի միջև համաչափություն հաստատելուց հետո բոլոր փաթեթները կառուցվում են 8-բիթ բայթերով` առաջինը փոխանցելով ավելի նշանակալի բիթը: Առաջին բայթը փաթեթը նույնացնող (PID) բայթն է:Այն իրականում 4 բիթ է . բայթը բաղկացած է 4-բիթ PID-երից նրան հաջորդող լրացումներով: Այս առատությունը օգնում է բացահայտել սխալները(Նշենք նաև, որ PID բայթը պարունակում է առավելագույնը 4 հաջորդական բիթեր, և հետևբար երբեք կարիք չի զգացվի հավելյալ բիթերի, նույնիսկ երբ համակցվի 1 վերջնական բիթի հետ համաչափեցված բայթում):


<Ձեռքսեղմում> փաթեթներ

[edit]

<Ձեռքսեղմում> փաթեթները բաղկացած են միայն PID բայթերից և հիմնականում ուղարկվում են իպատասխան տվյալների փաթեթների: Նրա երեք հիմնական տիպերն են` ACK, որը ցույց է տալիս, որ տվյալները հաջողությամբ ստացվել են, , NAK, որը ցույց է տալիս, որ տվյալները չեն կարող ստացվել այդ պահին և պետք է կրկնել և STALL, որը ցույց է տալիս, որ սարքը խափանված է և երբեք ի վիճակի չի լինի հաջողությամբ փոխանցել տվյալներ մինչև որոշակի ուղղման գործընթացի իրականացում USB 2.0 ավելացրեց 2 հավելյալ <Ձեռքսեղմում> փաթեթներ` NYET , որը ցույց է տալիս, որ բաժանման, մասնատման գործընթացըդեռ ավարտված չէ: Այս փաթեթը օգտագործվում է նաև հոսթին փոխանցելու համար տեղեկություն այն մասին, որ ընդունիչը ստացել է տվյալների փաթեթը, բայց չի կարող ընդունել դրանից ավելին արգելակների լցված լինելու պատճառով: Դրանից հետո հոսթը կուղարկի PING փաթեթներ և հետո մեկ անգամ կշարունակի ուղարկել տվյալների փաթեթներ: Մյուս ավելացված փաթեթը ERR փաթեթն է, որը ցույց է տալիս, որ բաժանման գործընթացը խափանվել է: Միակ <Ձեռքսեղմում> փաթեթը, որը USB հոսթը կարող է ստեղծել, դա ACK փաթեթն է. Եթթե այն պատրաստ չէ տվյալներ ընդունելու, այն չի հրահանգում սարքին ուղարկել որևէ տվյալ:

Token-նշանների փաթեթներ

[edit]

Նշանների փաթեթները բաղկացած են PID բայթերց, որոնց ուղեկցում են 2 օգտակար ծանրաբեռնվածությամբ բայթեր` 11 բիթ հասցե և 5 բիթ CRC: Նշաններն ուղարկվում են միայն հոսթի կողմից, բայց ոչ երբեք սարքի: <Մուտք> և <Ելք> նշանները պարունակում են սարքի 7 բիթ համարը և գործողության 4 բիթ համարը (բազմաֆունկցիոնալ սարքերի համար) և հրամայում են սարքին հաղորդել DATAx փաթեթներ կամ ընդունել այդ փաթեթները համապատասխան ձևով:

<Մուտք>  նշանը ակնկալում է պատասխան սարքից: Պատասխանը կարող է լինել NAK կամ STALL կամ DATAx փաթեթ: Վերջին դեպքում հոսթը տալիս է տվյալների հաջող ստացման ACK տեղեկացոմ, եթե դա հարմար է: 

<Ելք> նշանը անմիջապես հաջորդում է DATAx փաթեթին: Սարքը պատասխանում է ACK, NAK, NYET կամ STALL, ինչպես որ հարմար է: SETUP-ը գործում է ավելի շատ ինչպես <Ելք> նշանը, բայց այն օգտագործվում է սարքի սկզբնական կարգավորման համար: Նրան հաջորդում է 8-բայթանի DATA0 ստանդարտացված ֆորմատով փաթեթը: Յուրաքանչյուր միլիվայրկյան USB հոսթը հաղորդում է հատուկ SOF (փաթեթի սկիզբ) նշան, որը պարունակում է 11-բիթ աճող փաթեթի համարը սարքի հասցեի փոխարեն: Սա օգտագործվում է իզոքրքն տվյալների հոսքերը համաչափ դարձնելու համար: Բարձր թողունակությամբ USB 2.0 սարքերը ստանում են SOF նշանների 7 հավելյալ կրկնօրինակներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է 125 µs միկրոփաթեթ(յուրաքանչյուրը 60000 բարձր թողունակությամբ բիթ անգամ): USB 2.0 ավելացրեց PING նշանը, որը սարքին հարցնում է, թե արդյոք պատրաստ է ընդունել Ելք/Տվյալ փաթեթների զույգը: Սարքը պատասխանում է ACK, NAK կամ STALL, ինչպես հարկն է: Սա կանխում է Տվյալների փաթեթի ուղարկումը, եթե սարքը գիտի, որ այն պատասխանելու է NAK ազդանշանով: USB 2.0 ավելացրել է նաև ավելի ընդարձակ 3-բայթանի SPLIT նշանը հաբի 7-բիթ համարով, 12 բիթ վերահսկող ցուցիչներով և 5 բիթ CRC-ով: Սա օգտագործվում է բաժանման գործողությունների իրականացման համար: Բարձր փողունակությամբ USB դողը տվյալներ է ուղարկում ավելի դանդաղ USB սարքին ավելի շուտ, քան ամենամոտ բարձր թողունակութկամբ հաբը կստանա SPLIT ազդանշան, որին ուղեկցում է 1 կամ երկու բարձր թողունակությամբ USB փաթեթ, և ապահովում է արագ պատասխան , երբ հուշում է ստանում երկրորդ SPLIT ազդանշանի կողմից:

Տվյալների փաթեթներ

[edit]

Տվյալների փաթեթը բաղկացած է PID-ից, որին հաջորդում են 0-1.023 բայթ օգտակար ծանրաբեռվածությամբ տվյալներ (մինչև 1,024 բարձր թողունակությամբ, առավելագույնը 8 ցածր թողունակությամբ) և 16 բիթ CRC: Գոյություն ունեն երկու հիմնական տվյալների փաթեթներ` DATA0 և DATA1: Նրանց միշտ պետք է նախորդի հասցեի նշանը և նրանց սովորաբար ուղեկցվում են ընդունիչից դեպի փոխանցող <ձեռքսեղմման> նշանով: Փաթեթների երկու տեսակները ապահովում են համարների 1-բիթանի հաջորդականություն: Եթե USB հոսթը պատասխան չի ստանումայն տվյալի վերաբերյալ, որն ինքը փոխանցել է, այն չի իմանա արդյոք այն ստացվել է, թե ոչ. Տվյալները կարող են կորչել փոխանցման ժամանակ կամ հնարավոր է, որ նրանք ստացված լինեն, սակայն կորած լինի <ձեռքսեղմման> պատասխանը: Այս խնդիրը լուծելու համար սարքը հետևում է DATAx փաթեթի տիպին, որը այն ստացել է վերջին անգամ: Եթե այն ստանում է նույն տիպի այլ DATAx փաթեթ, այն ճանաչվում է, սակայն անտեսվում է` որպես կրկնօրինակ: Իրականում ստացվում են միայն հակառակ տիպի DATAx փաթեթներ: Երբ սարքը բերվում է իր ելակետային վիճակին SETUP փաթեթի հետ, հաջորֆը այն ակնկալում է 8 բայթանի DATA0 փաթեթ: USB 2.0 ավելացրեց նաև DATA2 և MDATA տիպի փաթեթներ: Դրանք օգտագործվում են միայն բարձր թողունակությամբ սարքերի կողմից, որոնք իրականացնում են բարձր արագությամբ համաչափ փոխանցումներ, որոնք կարիք ունեն փոխանցել ավելի քան 1024 բայթ յուրաքանչյուր 125 µs միկրոփաթեթի համար (8,192 կբ/վրկ):

Նախափաթեթ

[edit]

Ցածր թողունակութկամբ փաթեթները աջակցվում են հատուկ PID արժեքներով` PRE: Սա ցույց է տալիս ցածր թողունակությամբ փաթեթի սկիզբը և օգտագործվում է հաբերի կողմից, որրոնք նորմալ կերպով չեն ուղարկում լրիվ թողունակությամբ փաթեթներ ցածր թողունակությամբ սարքերի: Քանի որ բոլոր PID բայթերը ներառում են 4 0 բիթեր, նրանք թողնում են դողը լրիվ թողունակությամբ K վիճակում, որը համընկնում է ցածր թողունակությամբ J վիճակի հետ: Դրան հաջորդում է կարճատև ընդմիջում, որի ընթացքում հաբերը գործի են դնում իրենց ցածր թողունակությամբ արդյունքները, որոնք J վիճակում արդեն անգործունակ են, ապա հաջորդում է ցածր թողունակությամբ փաթեթը` սկսելով համաչափ հաջորդականությամբ և PID բայթով և ավարտելով SE0-ի կարճատև շրջանով: Լրիվ թողունակությամբ սարքերը բացառությամբ հաբերի կարող են պարզապես անտեսել նախափաթեթը և նրա ցածր թողունակությամբ պարունակությունը, մինչև վերջնական SE0-ն ցույց կտա, որ դրան հաջորդում է նոր փաթեթ:

Համեմատություն կապի այլ մեթոդների հետ

[edit]

FireWire

[edit]

[43] [44][45][46][47] [48] [49] USB-ն սակզբնական շրջանում ֆիտվում էր որպես լրացում FireWire-ին, որը նախագծված էր որպես բարձր թողունակությամբ հաջորդական դող, որը արդյունավետ կերպով կարող էր փոխկապակցել արտաքին սարքավորումներ, ինչպիսիք են կոշտ սկավառակները, աուդիո ինտերֆեյսերը և վիդեո սարքավորումները: USB-ն սկզբնապես գործում էր տվյալների ցածր արագությամբ և օգտագործում էր ավելի պարզ սարքավորումներ և հարմար էր փոքր արտաքին սարքավորւոմների համար, ինչպիսիք են ստեղնաշարերը և մկնիկները: FireWire-ի և USB-ի միջև ամնենանշանակալի տեխնիկական տարբերություններն են. • USB ցանցն օգտագործում է բազմամակարդակ աստղի տոպոլոգիա, մինչդեռ FireWire-ը` ծառի տոպոլոգիա • USB 1.0, 1.1 և 2.0 օգտագործում են < խոսիր, երբ խոսում են> ("speak-when-spoken-to") արձանագրությունը, արտաքին սարքերը չեն կարող հաղորդակցվել հոսթի հետ, եթե այն չդիմի հաղորդակցության պահանջով: USB 3.0 թույլ է տալիս սարքերի համար նախաձեռնված հաղորդակցություններ հոսթի նկատմամբ: FireWire սարքը կարող է հաղորդակցվել ցանկացած այլ հանգույցի հետ ցանկացած ժամանակ` հաշվի առնելով ցանցի վիճակը: • USB ցանցը հիմնված է ծառի վերևում գտնվող միայն մեկ հոսթի վրա, որպեսզի վերահսկի համակարգը: FireWire ցանցում յուրաքանշյուր հանգույց, որն ի վիճակի է, կարող է վերահսկել ցանցը: • USB-ն գործում է 5 V էներգիայով, մինչդեռ Firewire-ը ընթացիկ տարբերակներով մատակարարում է 12 V և տեսականորեն մատակարարել մինչև 30 V: • Ստանդարտ USB հաբի մատույցները կարող են ապահովել 500 mA/2.5 W հոսանք, միայն 100 mA` ոչ հանգուցային մատույցներից: USB 3.0 և USB On-The-Go մատակարարում են 1.8 A/9.0 W, մինչդեռ FireWire-ը կարող է տեսականորեն մատակարարել մինչև 60 W էներգիա, չնայած 10-20 W ավելի բնորոշ է: Այս և այլ տարբերությունները արտացոլում են երկու դողերի նախագծման տարբեր նպատակները. USB-ն նախագծված էր պարզության և ցածր ծախսերի համար, մինչդեռ FireWire-ը` բարձր կատարողականության, մասնավորապես ժամանակի նկատմամբ զգայուն ծրագրերի համար, ինչպիսիք են աուդիո և վիդեո ծրագրերը: Չնայած փոխանցման արագության տեսական նմանությանը` FireWire 400-ը ավելի արագ է, քան բարձր թողունակությամբ USB 2.0 իրական օգտագործման ժամանակ, հատկապես բարձր թողունակությամբ օգտագործման ժամանակ, ինչպես կոշտ կրիչները: Ավելի նոր FireWire 800-ի ստանդարտը 2 անգամ ավելի արագ է, քան FireWire 400-ը և գերազանցում է արագությամբ նաև բարձր թողունակությամբ USB 2.0-ին ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում: Միկրոխեմաները և կրիչները օգտագործվում են ազդեցություն թողնելու համար իրական աշխարհում նվաճած թողունակության վրա, որը սահմանված էր տեխնիկական բնութագրով, ինչպես նաև արտաքին սարքավորումների հետ համատեղելիության վրա:

Ethernet

[edit]

[50] [51] Էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիակյի ճարտարագիտական ինստիտուտի 802.3 Սնուցում իտեռնետի միջոցով (PoE) ստանդարտն ունի էներգիայի փոխանցման ավելի մշակված սխեմա, քան ավելի մեծ հզորությամբ USB-ն: Այն գործում է 48 V լարման տակ և կարող է մատակարարել ավելի շատ էներգիա(մինչև 12.95 W, PoE+ 25.5 W) մինչև 100մ երկարությամբ մալուխի միջով, համեմատած USB 2.0-ի հետ, որն ապահովում է 2.5 W մալուխի առավելագույն 5մ երկարության դեպքում: Սա PoE-ն դարձրեց տարածված համացանցի միջոցով ձայները փոխանցող հեռախոսների, անվտանգության տեսախցիկների և շենքերի ներսում օգտագործվող այլ ցանցային սարքավորումների համար: Ինչևէ, USB-ն ավելի էժան է, քան PoE-ն, երբ հեռավորությունը կարճ է և էներգիայի պահանջը ցածր է: Իտեռնետի ստանդարտները պահանջում են, որ 1500-2250 V լարման տակ 60 վայրկայնի ընթացքում ցանցային սարքը և ցանցային մալուխը լինեն էլեկտրապես մեկուսացված: USB-ն չունի նման պահանջ, քանի որ այն նախագծված էր այնպես, որ արտաքին սարքերը սերտորեն կապված լինեն մայր համակարգչի հետ և փաստորեն այն կապակցում է արտաքին սարքերը , իսկ մայր համակարգիչը հողանցում է: Դա իտեռնետին տալիս է հսկայական առավելություն ապահովության առումով արտաքին սարքերով USB –ի նկատմամբ, ինչպիսիք են մալուխները և DSLմոդեմները, որոնք կապակցված են արտաքին լարերի հետ և կարող են ընդունել վտանգավոր լարում որոշակի անսարքությունների դեպքում:

Թվային երաժշտական գործիքներ

[edit]

Թվային երաժշտական գործիքները այլ օրինակ են, որտեղ USB-ն մրցունակ է ցածր ծախսերով սարքերի համար: Ինչևէ, Սնուցում իտեռնետի միջոցով և MIDI հարակցիչի ստանդարտները նախընտրելի են այն սարքերի համար, որոնք պետք է աշխատեն երկար լարերով: USB-ն կարող է սարքավորումներում հողանցման խնդիրների առաջացման պատճառ դառնալ, քանի որ այն միացնում է հողանցման լարերը երկու ընդունիչ-հաղորդիչ սարքերի վրա: Հակառակ դրան MIDI հարակցիչի ստանդարտը և իտեռնետը ունեն ներկառուցված մեկուսացում մինչև 500 V և ավելի:

eSATA/eSATAp

[edit]

eSATA միացուցիչը ավելի դիմացկուն SATA միացուցիչ է, որը նախատեսված է արտաքին կոշտ կրիչներին և SSD-ներին միանալու համար: Այն ունի տվյալների փոխանցման ավելի բարձր արագություն, քան USB 2.0.-ն: eSATA-ի միջցով միացված սարքը իրենից ներկայացնում է սովորական SATA սարք, որը տալիս է լրիվ կատարողականություն և համատեղելիություն ներքին սարքերի հետ: eSATA-ն արտաքին սարքերին էներգիա չի մատակարարում: Դա USB-ի համեմատությամբ նրա ամենամեծ թերությունն է: Չնայած նրան, որ USB-ի 2.5 W-ը որոշ դեպքերում անբավարար է արտաքին կոշտ կրիչները սնուցելու համար, տեխնոլոգիան կատարելագործվում է, և արտաքին սարքերը աստիճանաբար պահանջում են ավելի քիչ էներգիա, ինչն էլ ավելի ակնհայտ է դարձնում eSATA-ի թերությունը: eSATAp –ը 2009թ. Ներկայացված միացուցիչ է, որը մատակարարում է էներգիա իրեն միացած սարքերին` օգտագործելով նոր, փոխադարձ համատեղելի միացուցիչ: eSATAp-ը սովորաբար մատակարարում է միայն 5 V սնուցման համար, համակարգչային աշխատասեղանին այն կարող է լրացուցիչ մատակարարել 12 V ավելի մեծ սարքեր և օպտիկական կրիչներ սնուցելու համար: eSATA-ն USB-ի նման աջակցում է <տաք միացումը>, չնայած այն սահմանափակված է OS կրիչների և սարքերի ներդրված ծրագրերի կողմից:

Կայծակի հարված

[edit]

Կայծակի հարվածը միավորում է PCI Express և DisplayPort-ը նոր հաջորդական տվյալների ինտերֆեյսի մեջ, որը կարող է փոխանցվել ավելի երկար և ավելի էժան մալուխների վրայով: Նրա արգությունը պղնձե լարի միջով տվյալներ փոխանցելիս 2 անգամ գերազանցում է USB 3.0-ի արագությանը:

Հարակից ստանդարտներ

[edit]

T[52][53]

PictBridge ստանդարտը թույլ է տալիս փոխկապակցել սպառողական սարքեր: USB Implementers Forum-ը աշխատում է անլար ցանցի ստանդարտի վրա, որը հիմնված է USB արձանագրության վրա: Անլար USB-ն նախատեսված է որպես մալուխների փոխարինման տեխնոլոգիա և կօգտագործի անլար տեխնոլոգիա մինչև 480մբիթ/վրկ արագությամբ տվյալներ փոխանցելու համար: USB 2.0 բարձր արագությամբ միկրոսխեման (HSIC) միկրոսխեմայից միկրոսխեմա տարբերակ է, որը հեռացնում է նորմալ USB-ի մեջ գտնվող նույնանման ընդունիչ-հաղորդիչ սարքերը: Այն ընդունվել է որպես ստանդարտ USB Implementers Forum-ի կողմից 2007թ.: HSIC-ի ֆիզիկական շերտն օգտագործում է շուրջ 50%-ով ավելի քիչ էներգիա և 75%-ով պակաս տարածք ի համեմատ ավանդական USB 2.0-ի հետ: Այն օգտագործում է 2 ազդանշան 1.2 V լարման տակ: Այն չունի բավարար ժամանակային հետաձգում, որպեսզի աջակցի օպերատիվ հիշողությանը, որը բաժանված է երկեւ միկրոսխեմաների միջև:

See also

[edit]

Further reading

[edit]
  • USB Complete : The Developer's Guide; 4th Ed; Jan Axelson; 506 pages; 2009; ISBN 9781931448086.
  • USB Design by Example : A Practical Guide to Building I/O Devices; 2nd Ed; John Hyde; 510 pages; 2001; ISBN 9780970284655.
  • USB Mass Storage : Designing and Programming Devices and Embedded Hosts; 1st Ed; Jan Axelson; 287 pages; 2006; ISBN 9781931448048.
  • Serial Port Complete : COM Ports, USB Virtual COM Ports, and Ports for Embedded Systems; 2nd Ed; Jan Axelson; 380 pages; 2007; ISBN 9781931448062.
  • Debugging USB 2.0 for Compliance: It’s Not Just a Digital World: Agilent Technologies Application Note 1382-3

References

[edit]
  1. ^ http://articles.cnn.com/2010-02-04/tech/ajay.bhatt.usb.inventor_1_usb-plugs-rock?_s=PM:TECH
  2. ^ http://simson.net/clips/1999/99.Globe.05-20.USB_deserves_more_support+.shtml
  3. ^ "SuperSpeed USB 3.0: More Details Emerge". 6 Jan 2009.
  4. ^ Universal Serial Bus Specification Revision 2.0. 11 October 2011. p. 13;30;256. Retrieved 14 October 2011.
  5. ^ Universal Serial Bus Specification Revision 3.0 : 8.8. 09 September 2011. pp. 8–25. {{cite book}}: |access-date= requires |url= (help); Check date values in: |date= (help); Text "http://www.usb.org/developers/docs/usb_30_spec_092911.zip" ignored (help)
  6. ^ "100 Portable Apps for your USB Stick (both for Mac and Win)". Retrieved 2008-10-30.
  7. ^ "Skype VoIP USB Installation Guide". Retrieved 2008-10-30.
  8. ^ a b Universal Serial Bus 3.0 Specification: Revision 1.0. June 6, 2011. p. 531. {{cite book}}: |access-date= requires |url= (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  9. ^ "What is the Life Cycle of a USB Flash Drive?", GetUSB.info. Retrieved June 14, 2010.
  10. ^ Quinnell, Richard A (1996). "USB: a neat package with a few loose ends". USB Fundamentals. EDN Magazine of Reed Properties Inc. Retrieved 2008-08-06. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  11. ^ "Mobile phones to adopt new, smaller USB connector" (PDF) (Press release). USB Implementers Forum. 2007-01-04. Retrieved 2007-01-08.
  12. ^ "Deprecation of the Mini-A and Mini-AB Connectors" (PDF) (Press release). USB Implementers Forum. 2007-05-23. Retrieved 2010-12-23.
  13. ^ "Universal Serial Bus Micro-USB Cables and Connectors Specification to the USB 2.0 Specification, Revision 1.01" (PDF). USB Implementers Forum, Inc. 2007-04-07. Archived from the original on 2007-04-08. Retrieved 2010-11-18. Section 1.3:
  14. ^ "OMTP Local Connectivity: Data Connectivity". Open Mobile Terminal Platform. 17 September 2007. Retrieved 2009-02-11.[dead link]
  15. ^ "Commission welcomes new EU standards for common mobile phone charger". Press Releases. EUROPA. 2010-12-29. Retrieved 2011-05-22.
  16. ^ pressinfo (2009-10-22). "Press Release:". Itu.int. Retrieved 2009-11-04.
  17. ^ http://www.instructables.com/id/XBox-360-Memory-Unit-USB-Connector/step3/Add-the-voltage-regulator/
  18. ^ What is the USB 3.0 Cable Difference
  19. ^ a b USB Frequently Asked Questions at USB.org. Retrieved 2010-12-10.
  20. ^ "Propagation Delay". Retrieved 2008-10-31.
  21. ^ Axelson, Jan. ""USB 3.0 Developers FAQ"". Retrieved 2011-10-29.
  22. ^ "7.3.2 Bus Timing/Electrical Characteristics". Universal Serial Bus Specification. USB.org.
  23. ^ a b "USB.org". USB.org. Retrieved 2010-06-22.
  24. ^ "I have the drive plugged in but I cannot find the drive in "My Computer", why?". simpletech.com. Retrieved 2010-07-09.
  25. ^ "Usb-core.co.uk". Usb-core.co.uk. 2008-04-03. Archived from the original on June 14, 2008. Retrieved 2010-06-22.
  26. ^ Cai Yan (2007-05-31). "China to enforce universal cell phone charger". EETimes.com. Retrieved 2007-08-25.
  27. ^ The Chinese FCC's technical standard: YD/T 1591-2006, "Technical Requirements and Test Method of Charger and Interface for Mobile Telecommunication Terminal Equipment". (in Chinese)
  28. ^ Crystal LAM Yan Yan and Harry LIU Yao Hui, ON Semiconductor. "How to conform to China's new mobile phone interface standards". Wireless Net DesignLine. Retrieved 2010-06-22.
  29. ^ "Pros seem to outdo cons in new phone charger standard". news.com. September 20, 2007. Retrieved 2007-11-26.
  30. ^ "Press Release: Broad Manufacturer Agreement Gives Universal Phone Cable Green Light". OTMP. September 17, 2007. Retrieved 2007-11-26.
  31. ^ "Common Charging and Local Data Connectivity". Open Mobile Terminal Platform. 11 February 2009. Retrieved 2009-02-11.[dead link]
  32. ^ "Universal Charging Solution ~ GSM World". Gsmworld.com. Retrieved 2010-06-22.
  33. ^ "Meeting the challenge of the universal charge standard in mobile phones". PlanetAnalog.com. Retrieved 2010-06-22.
  34. ^ "CTIA–The Wireless Association Announces One Universal Charger Solution to Celebrate Earth Day". Ctia.org. 2009-04-22. Retrieved 2010-06-22.
  35. ^ "Ec.europa.eu". Ec.europa.eu. 2009-06-29. Retrieved 2010-06-22.
  36. ^ Previous post Next post (2009-06-13). "Wired.com". Wired.com. Retrieved 2010-06-22.
  37. ^ pressinfo (2009-10-22). "Itu.int". Itu.int. Retrieved 2010-06-22.
  38. ^ http://www.macobserver.com/tmo/article/watt_to_know_about_iphone_ipad_power_adapters/
  39. ^ "NEC ready to sample 'world's first' USB 3.0 controller chip". Retrieved 2009-06-15.
  40. ^ "When will USB 3.0 products hit the market?". Retrieved 2009-05-11.
  41. ^ "Seagate FreeAgent GoFlex Ultra-portable Review". Reviews.cnet.com. Retrieved 2011-05-22.
  42. ^ Real Deal.
  43. ^ "FireWire vs. USB 2.0" (PDF). QImaging. Retrieved 20 July 2010.
  44. ^ "FireWire vs. USB 2.0 - Bandwidth Tests". Retrieved 2007-08-25.
  45. ^ "USB 2.0 vs FireWire". Digit-Life. Retrieved 2007-08-25.
  46. ^ Metz, Cade. "The Great Interface-Off: FireWire Vs. USB 2.0". PC Magazine. Retrieved 2007-08-25.
  47. ^ Heron, Robert. "USB 2.0 Versus FireWire". TechTV. Retrieved 2007-08-25.
  48. ^ "FireWire vs. USB 2.0". USB Ware. Retrieved 2007-03-19.
  49. ^ Key, Gary (2005-11-15). "Firewire and USB Performance". Retrieved 2008-02-01.
  50. ^ "Ieee 802.3" (PDF). IEEE. {{cite web}}: |section= ignored (help)
  51. ^ By consumerist.com on December 18, 2006 7:32 PM (2010-03-08). "Powerbook Explodes After Comcast Plugs In Wrong Cable". Consumerist.com. Retrieved 2010-06-22.{{cite web}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  52. ^ "Interchip Connectivity: HSIC, UniPro, HSI, C2C, LLI...oh my!". Retrieved 24 June 2011.
  53. ^ "USB High Speed Inter-Chip Interface". Retrieved 24 June 2011.
[edit]